Լրահոս
աճ
Ամենաընթերցված

Իլհամ Ալիև. 2017 թ. Ադրբեջանի տնտեսության մեջ կատարված ներդրումները կազմել են շուրջ 15 մլրդ դոլար

Բաքու-ԱՊԱ: Ադրբեջանի տնտեսության մեջ կատարված ընդհանուր ներդրումները կազմել են 14,8 մլրդ դոլար, չորեքշաբթի՝ 2017 թ. արդյունքներին ու 2018 թ. պլաններին նվիրված Նախարարների կաբինետի ընդլայնված նիստում հայտարարել է նախագահ Իլհամ Ալիևը:

Նախագահը նիստում նշել է, որ 2017 թ. Ադրբեջանի արժութային պահուստները աճել են 5 մլրդ-ով, մինչև 42 մլրդ դոլար:

Նրա խոսքով, ոչ նավթային արդյունաբերական արտադրության աճը հաշվետու տարում կազմել է 3,6 տոկոս, ագրոարդյունաբերական համալիրի աճը՝ 4,1 տոկոս:

Պետության ղեկավարը հավելել է, որ 2017 թ. արտահանումը աճել է 19 տոկոսով, այդ թվում նաև ոչ նավթային արտահանումը՝ 24 տոկոսով:

2017 թ. Ադրբեջանում բացվել են 221 հազար նոր աշխատատեղեր, այդ թվում նաև 177 հազար մշտական աշխատատեղեր:

2017 թ. արդյունքներով, Ադրբեջանում գործազրկության մակարդակը կազմում է 5 տոկոս, աղքատության մակարդակը՝ 5,4 տոկոս:

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 18 Հունվար, 2018

USD
1.7001
 
EUR
2.0734
 
RR
0.0299