Լրահոս
աճ
Ամենաընթերցված

Իլհամ Ալիև. «2017թ. Ադրբեջանի կառավարության առաջ խնդիր է ծառացած նվազեցնել ինֆլյացիայի մակարդակը»

Բաքու-ԱՊԱ: 2016թ. օտարերկրյա ներդրումները Ադրբեջանի տնտեսությունում կազմել են 8 մլրդ դոլար, ներքին ներդրումները՝ 3.7 մլրդ դոլար, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն այսօր նախարարների կաբինետի ընդլայնված նիստի ժամանակ, որը նվիրված է եղել 2016թ. սոցիալ-տնտեսական զարգացմանը։

«2016թ. ոչ նավթային արդյունաբերական արտադրության աճը կազմել է 5%, ագրոադյունաբերական համալիրինը՝ 2.6%։ Այդ երկու ցուցանիշները մեզ հիմք են տալիս ասելու, որ հաջողվել է հաղթահարել առկա մարտահրավերները»,- ասել է Իլհամ Ալիևը։
Նրա խոսքով՝ 2017թ. Ադրբեջանի կառավարությունը կշարունակի միջոցառումների անցկացումը, որոնք ուղղված են ոչ նավթային ոլորտի զարգացմանը, նոր աշխատատեղերի ստեղծմանը։

«2016 թվականին Ադրբեջանում ստեղծվել է ավելի քան 100 հազար աշխատատեղ»,- ասել է Իլհամ Ալիևը։

Նրա խոսքով՝ 2017թ. Ադրբեջանի կառավարության առաջ խնդիր է ծառացած նվազեցնել ինֆլյացիայի մակարդակը։

Իլհամ Ալիևը հայտարարել է, թե Ադրբեջանի կառավարությունը կանի ամեն ինչ՝ ապահովագրելու երկիրը հնարավոր ռիսկերից։

Իլհամ Ալիևի խոսքով՝ Ադրբեջանը ընտրել է զարգացման իր ուղին, որին հետևելու է նաև ապագայում։

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 17 Օգոստոս, 2017

USD
1.7008
 
EUR
2.0035
 
RR
0.0286