Լրահոս
աճ
Ամենաընթերցված

Իլհամ Ալիև. Ադրբեջան-Ռուսաստան հարաբերությունները հասել են ռազմավարական գործընկերության մակարդակի - ՖՈՏՈ

Բաքու-ԱՊԱ: Այսօր Ադրբեջան-Ռուսաստան հարաբերությունները հասել են ռազմավարական գործընկերության մակարդակի, երկու կողմերն էլ այդպես են բնութագրում դա:

Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Մոսկվայում ԱՊՀ մասնակից պետությունների ղեկավարների ոչ պաշտոնական հանդիպմանը:

Իլհամ Ալիևը նշել է, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի ղեկավարության ներքո երկրում ապահովվել է հասարակական-քաղաքական կայունություն, իսկ դա՝ բնականաբար, հենվում է հասարակական համաձայնության վրա: Դրա համար էլ, Ադրբեջանում ոչ ոք չի կասկածում, որ առաջիկա նախագահական ընտրություններում Ռուսաստանի ժողովուրդը ճիշտ ընտրություն կկատարի:     

«Մենք շատ լավ գիտենք, որ ռուս-ադրբեջանական երկկողմ հարաբերությունների հաջող զարգացումը կապված է Ձեր անվան հետ: Այսօր այդ հարաբերությունները հասել են ռազմավարական գործընկերության մակարդակի, երկու կողմերն էլ այդպես են բնութագրում դա: Մեկ անգամ ևս կրկնում եմ, որ առանց հասարակական-քաղաքական կայունության՝ անհնար է հասնել հաջողության:

Վերջին տարիներին մենք չափազանց շատ արյունոտ իրադարձություններ, բախումներ, անհանդուրժողականություն, միջկրոնական գժտություն, էթնիկական հակամարտություններ տեսանք: Դրա համար էլ, այս միջազգային համապատկերը մեկ անգամ ևս խոսում է Ձեր կողմից իրականացվող քաղաքական կուրսի ճիշտ լինելու մասին: Ձեր ղեկավարությամբ Ռուսաստանը վերականգնեց իր արժանապատվությունը, վերադարձրեց այն դերը, որը Խորհրդային Միությունը հաջողությամբ խաղում էր միջազգային ասպարեզում և այսօր շատ ակտիվորեն նպաստում է համաշխարհային խաղաղության ամրապնդմանը», - ասել է նախագահ Իլհամ Ալիևը:      

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 18 Հունվար, 2018

USD
1.7001
 
EUR
2.0734
 
RR
0.0299