Լրահոս
աճ
Ամենաընթերցված

Իլհամ Ալիև. Ադրբեջանական դրոշը բարձրացվելու է Շուշայում, Խանքենդիում-ԼՈՒՍԱՆԿԱՐ

Բաքու-ԱՊԱ: «Հայ-ադրբեջանական հակամարտության հետ կապված մեր սկզբունքային դիրքորոշումը մնում է անփոփոխ»:

Այդ մասին հինգշաբթի՝ համազգային առաջնորդ Հեյդար Ալիևի ծննդյան 95-ամյակին նվիրված հանդիսավոր արարողությանը իր ելույթում հայտարարել է՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

«Հայ-ադրբեջանական հակամարտությունը պետք է իր լուծումը գտնի միայն միջազգային իրավունքի նորմերի ու սկզբունքների հիման վրա, Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը պետք է լիովին վերականգնվի, ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի 4 բանաձևերը պետք է կատարվեն:

Այդ բանաձևերում պարզ ասվում է, որ օկուպացիոն ուժերը պետք է անվերապահորեն լքեն օկուպացված հողերը: Հակամարտության լուծման այլ ուղիներ չկան: Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը չի հանդիսանում բանակցությունների թեմա, երբեք չի եղել ու չի լինի: Ադրբեջանական ժողովուրդը և Ադրբեջանի պետությունը երբեք թույլ չեն տա, որպեսզի ադրբեջանական հողում ստեղծվի երկրորդ հայկական պետություն: Եթե որևէ մեկը մտածում է այլ կերպ, ես համարում եմ, որ նա իզուր է ապրում պատրանքներով:

Մենք կառուցել ենք ուժեղ բանակ: Բանակի հզորությունը որոշող առաջատար վարկանիշային գործակալությունները ադրբեջանական բանակը դիտարկում են 50 ուժեղ բանակների թվում: Մենք գիտենք դա և մեր ռազմական հզորությունը օրեցօր աճում է:

Երկու տարի առաջ ադրբեջանական բանակը օկուպանտներից ազատագրել է Աղդերեյի, Ֆիզուլիի, Ջեբրաիլի շրջանների տարածքների մի մասը և այդ հողերում, մեր հարազատ հողերում այսօր ծածանվում է Ադրբեջանի դրոշը: Վստահ եմ, որ կգա օրը և ադրբեջանական դրոշը կբարձրացվի՝ այսօր դեռ օկուպացման տակ գտնվող բոլոր տարածքներում, այդ թվում նաև Շուշայում և Խանքենդիում»,- ասել է նախագահ Իլհամ Ալիևը:

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 25 Մայիս, 2018

USD
1.7
 
EUR
1.9906
 
RR
0.0276