Լրահոս
աճ
Ամենաընթերցված

Իլհամ Ալիև. «Ադրբեջանը և Աֆղանստանը բարեկամներ ու գործընկերներ են»

Բաքու-ԱՊԱ: «Սա արդեն Ձեր երրորդ այցն է մեր երկիր։ Միևնույն ժամանակ մենք՝ շատ միջազգային միջոցառումներին հանդիպելու հնարավորություն ենք ունեցել։ Մենք շատ լավ անձնական հարաբերություններ ունենք։ Մեր երկրների միջև կապերը նույնպես հաջողությամբ զարգանում են»։

Նախ և առաջ ես կցանկանայի շնորհավորել Ձեզ և Ձեր կառավարությանը՝ երկրի զարգացման ոլորտում նվաճումների կապակցությամբ։ Ձեր մոտեցումը հնարավորություն է տվել ակտիվ ձևով բարեփոխումներ անցկացնել Աֆղանստանում։ Ուրախ եմ, որ մեր համագործակցության մի մասը կապված է բարեփոխումների հետ, մասնավորապես պետական հատվածում և այլ ոլորտներում»։

յդ մասին՝ Աֆղանստանի նախագահ Մուհամմադ Աշրաֆ Գանիի հետ դեմ առ դեմ հանդիպմանը ասել է՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

Պետության ղեկավարը նշել է, որ Ադրբեջանը և Աֆղանստանը բարեկամներ ու գործընկերներ են։

«Մենք ունենք ուժեղ քաղաքական հարաբերություններ։ Մենք միմյանց աջակցում ենք միջազգային կազմակերպություններում։ Մեծ ներուժ կա տնտեսական և առևտրային ոլորտներում։ Մենք դա արդեն քննարկել ենք Ձեզ հետ։ Դրանց շարքում են փոխադրումների և էներգետիկայի ոլորտները։ Ես պաշտոնական անձանց համապատասխան հանձնարարականներ եմ տվել՝ երկկողմ տնտեսական գործունեության մեջ էլ ավելի սերտ համագործակցության համար»,- ասել է նախագահ Իլհամ Ալիևը։

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 17 Դեկտեմբեր, 2017

USD
1.7001
 
EUR
2.0032
 
RR
0.0289