Լրահոս
աճ
Ամենաընթերցված

«Իլհամ Ալիև. Ադրբեջանը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման կողմնակից է»

Բաքու-ԱՊԱ: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ հինգշաբթի Բաքվի 5-րդ Գլոբալ ֆորումի բացմանը հայտարարել է, որ Ադրբեջանը հանդես է գալիս՝ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման օգտին, սակայն այն պետք է լինի վերջնական:

Բաքվի 5-րդ Գլոբալ ֆորումը բացվել է հինգշաբթի՝ Ադրբեջանի մայրաքաղաքում, որին մասնակցում են պետությունների գործող ղեկավարներ, նախկին նախագահներ, հայտնի քաղաքագետներ, ընդհանուր առմամբ 53 երկրների 300 պատվիրակներ:

Նախագահ Ի. Ալիևի խոսքով, միջազգային կազմակերպությունները «բազմաթիվ որոշումներ ու բանաձևեր են ընդունել» ղարաբաղյան հակամարտության վերաբերյալ:

«Սակայն ցավոք, այդ որոշումների ու բանաձևերի կատարման մեխանիզմ չկա: Նման դեպքում հարգանքը նվազում է, կորչում է միջազգային կազմակերպությունների որոշումների հանդեպ հավատը... Հակամարտությունը դեռևս չի գտնում իր լուծումը»,- ասել է Ադրբեջանի նախագահը:

«Հակամարտության լուծումը պետք է հիմնված լինի միջազգային իրավունքի վրա... Մենք ուզում ենք, որպեսզի հակամարտությունը լուծվի խաղաղ ճանապարհով, սակայն մենք ուզում ենք տվյալ հակամարտության վերջնական լուծումը: Հակամարտության ստատուս քվոն անընդունելի է»,- հայտարարել է Ադրբեջանի նախագահը:

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 18 Հոկտեմբեր, 2017

USD
1.7001
 
EUR
2
 
RR
0.0297