Լրահոս
աճ
Ամենաընթերցված

Իլհամ Ալիև. «Ադրբեջանի և Սերբիայի հարաբերություններն այսուհետ էլ հաջողությամբ զարգանալու են»

Բաքու-ԱՊԱ: «Մենք մեծ նշանակություն ենք տալիս Ձեր այցին: Վստահ եմ, որ Ձեր այցը կլինի հաջող և կնպաստի սերբ-ադրբեջանական հարաբերությունների զարգացմանը»:

Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչի հետ ընդլայնված կազմով հանդիպմանը:

Երկրի ղեկավարը նշել է, որ երկու երկրների միջև հարաբերությունները հաջողությամբ զարգանում են: «Մենք բարեկամներ և ռազմավարական գործընկերներ ենք: Վերջին տարիներին ձեռք բերված հաջողությունները հիմք են տալիս պնդելու, որ Ադրբեջանի և Սերբիայի միջև հարաբերություններն այսուհետ էլ հաջողությամբ զարգանալու են:  

Մենք աջակցում ենք միմյանց միջազգային ասպարեզում: Համագործակցում ենք տնտեսական ոլորտում և ես վստահ եմ, որ այսօրվա բանակցությունները նոր ազդակ կհաղորդեն այս ոլորտին: Այսօր մենք կարծիքներ փոխանակեցինք տարածաշրջանում ընթացող գործընթացների շուրջ: Նման խորհրդակցությունները շատ մեծ նշանակություն ունեն»:     

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 22 Հունիս, 2018

USD
1.7
 
EUR
1.9745
 
RR
0.0267