Լրահոս
աճ
Ամենաընթերցված

Իլհամ Ալիև. «Ամեն ինչ արվեց ընտրությունների թափանցիկությունն ապահովելու համար»

Բաքու-ԱՊԱ: Այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Թուրքիայի Ազգային Մեծ Ժողովի Թուրքիա-Ադրբեջան միջխորհրդարանական բարեկամության խմբի համանախագահ Նեջդեթ Ունուվարի գլխավորած պատվիրակությանը:

Իլհամ Ալիևին շնորհավորելով ընտրություններում տարած վստահ հաղթանակի առթիվ՝ Նեջդեթ Ունուվարը նշել է, որ իր ղեկավարած դիտորդական առաքելությունը մի շարք ընտրատեղամասերում հետևել է ընտրությունների ընթացքին: Նրա խոսքով, քվեարկության ժամանակ որևէ խախտում չի գրանցվել:   

Իլհամ Ալիևն էլ ասել է, որ ամեն ինչ արվեց ընտրությունների թափանցիկությունն ապահովելու համար: Նախագահը նշել է, որ քվեարկությանը մասնակցել են բավականին մեծ թվով ընտրողներ: Իլհամ Ալիևը վստահություն է հայտնել, որ Ադրբեջանի և Թուրքիայի միջև եղբայրական կապերն այսուհետ էլ հաջողությամբ զարգանալու են:  

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 23 Ապրիլ, 2018

USD
1.7
 
EUR
2.0862
 
RR
0.0278