Լրահոս
աճ
Ամենաընթերցված

Իլհամ Ալիև. «Հայաստանի երեսպաշտ դիրքորոշումը՝ բանակցություններում գլխավոր խոչընդոտ է»

Բաքու-ԱՊԱ։ Այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ընդունել է՝ Հարավային Կովկասի և Վրաստանի ճգնաժամի հարցերով Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլարի գլխավորած պատվիրակությանը :

Պետության ղեկավարը ասել է, որ Ադրբեջանի ու ԵՄ-ի միջև համագործակցությունը հաջողությամբ զարգանում է: Նախագահ Իլհամ Ալիևը նշել է, որ Եվրահանձնաժողովի՝ էներգետիկ հարցերով փոխնախագահ Մարոշ Շևչովիչի հետ Բաքվում հանդիպմանը արդյունավետ քննարկումներ են անցկացվել՝ էներգետիկայի և մյուս ոլորտներում համագործակցության զարգացման հետ կապված: Իլհամ Ալիևը նշել է՝ Ադրբեջանի ու Եվրոպական Միության միջև ոչ միայն էներգետիկ, այլ նաև քաղաքական, առևտրային, ներդրումային, տրանսպորտային, անվտանգության, մշակույթի ոլորտներում համագործակցության ընդլայնման կարևորությունը: Պետության ղեկավարը ընդգծել է, որ դա իր արտացոլումն է գտել՝ Ադրբեջանի ու Եվրոպական Միության միջև համագործակցության մեջ, որի շուրջ ներկա ժամանակ աշխատանք է տարվում: Իր հերթին Տոյվո Կլարը ասել է, որ Ադրբեջանի ու ԵՄ միջև հարաբերությունները զարգանում են բոլոր ոլորտներում: Նա նշել է, որ այդ համագործակցությունը լավ հեռանկարներ ունի: Հանդիպմանը կողմերը կարծիքների փոխանակություն են անցկացրել՝ հայ-ադրբեջանական հակամարտության բանակցությունների միջոցով կարգավորման շուրջ և ընդգծել են՝ հակամարտության խաղաղ կարգավորմանն ուղղված ջանքերի կարևրությունը: Նախագահ Իլհամ Ալիևը ասել է, որ Հայաստանի երեսպաշտ դիրքորոշումը՝ բանակցություններում գլխավոր խոչընդոտ է հանդիսանում. «Հայաստանը շարունակում է օկուպացիոն քաղաքականությունը: Մեր օկուպացված տարածքներում այդ երկիրը ոչնչացնում է՝ Ադրբեջանի ազգային, կրոնական ու պատմական հուշարձանները»:

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 24 Հունիս, 2018

USD
1.7
 
EUR
1.9745
 
RR
0.0267