Լրահոս
աճ
Ամենաընթերցված

Իլհամ Ալիև. «Հայերի կողմից մզկիթների ավերումը հանդիսանում է հանցագործություն մահմեդական աշխարհի դեմ»

Բաքու-ԱՊԱ։ Հայաստանը երկար տարիների ընթացքում օկուպացման տակ է պահում Ադրբեջանի տարածքների մի մասը, կոպտորեն խախտում է միջազգային իրավունքը, անտեսում է ՄԱԿ ԱԽ-ի չորս բանաձևերը, օկուպացված հողերում ավերվում են մեր պատմական, կրոնական հուշարձանները։

Դա հաստատում են բազմաթիվ փաստաթղթերը, տեսանյութերը։ Հայկական օկուպացիայի հետևանքով ավելի քան մեկ միլիոն ադրբեջանցիները ստիպված են ապրել փախստականների և հարկադիր վերաբնակների կյանքով»։ Այդ մասին՝ Ադրբեջանում մահմեդական երկրների դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարների հետ՝ Ռամազան սուրբ ամսվան նվիրված հանդիպմանը հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա նշել է, որ հայ-ադրբեջանական հակամարտությունը պետք է կարգավորվի միայն միջազգային իրավունքի նորմերի և սկզբունքների համապատասխան, Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում. Բոլոր միջազգային կազմակերպություններում մենք խոսում ենք հակամարտության իրողությունների մասին, դրանք հասցնում ենք միջազգային հանրությանը։ Անշուշտ, մենք դրանք հասցնում ենք նաև մահմեդական երկրների հասարակությանը, որպեսզի այդ տարածքներում ապրող մեր եղբայրակիցները իմանան, թե հայերը ինչպիսի վայրագություն են կատարում օկուպացված տարածքներում։ Այդ վայրագությունը ոչ միայն Ադրբեջանի, այլ նաև ողջ մահմեդական աշխարհի հանդեպ է։ Օկուպացիայից ազատված Ջոջուգ Մարջանլի գյուղում կառուցված մզկիթը իր ճարտարապետությամբ նման է Շուշայի մզկիթին։ Շուշայում, Աղդամում և մյուս օկուպացված քաղաքներում մզկիթները ավերվել են հայերի կողմից։ Դա հանցագործություն է ողջ մահմեդական աշխարհի դեմ։ Մենք ուզում ենք, որպեսզի աշխարհի բոլոր մահմեդականները իմանան այդ մասին»։

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 22 Հոկտեմբեր, 2017

USD
1.7001
 
EUR
2.0087
 
RR
0.0296