Լրահոս
աճ
Ամենաընթերցված

Իլհամ Ալիև. ԼՂ հակամարտության կարգավորման համար ստեղծվել է իրավական բազա

Բաքու-ԱՊԱ։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար իրավական բազայի առկայության մասին:

Հայ-ադրբեջանական, ղարաբաղյան հակամարտության կարգավորման համար ստեղծվել է իրավական բազա», - հայտարարել է Իլհամ Ալիևը Նախարարների կաբինետի՝ 2018-ի 1-ին եռամսյակի սոցիալ-տնտեսական զարգացման արդյունքներին նվիրված նիստում։  

Նախագահի խոսքով, «Արևելյան գործընկերության» գագաթնաժողովում ընդունված հռչակագիրը նույնպես արտացոլում է «արդարություն ու միջազգային իրավունքը»:

Նրա խոսքով, Լեռնային Ղարաբաղը պատմական ադրբեջանական հող է և բոլոր միջազգային կազմակերպությունները աջակցում են այդ հակամարտության մեջ Ադրբեջանի դիրքորոշմանը: «Հակամարտությունը պետք է կարգավորվի միայն Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում: Ոչ մի երկիր չի ճանաչում Լեռնային Ղարաբաղը ու չի ճանաչի այն: Ինքնահռչակ վարչակարգը սև բիծ է տարածաշրջանի քարտեզի վրա: Մենք վերջին տարիներին ուժեղացնում ենք մեր գործունեությունը միջազգային կազմակերպություններում՝ այդ հարցի լուծման համար»,- նշել է նա:

Նախագահն ընդգծել է, որ Հայաստանն այսօր ոչ մի հետաքրքրություն չի ներկայացնում միջազգային հանրության, ներդրողների համար, Ադրբեջանի և Հայաստանի տնտեսական ներուժը անհամեմատելի է: «Մենք շարունակում ենք Հայաստանին մեկուսացնել բոլոր տարածաշրջանային նախագծերից: Հայաստանն այսօր վերածվել է փակուղի երկրի և մենք կշարունակենք նրան՝ լիովին տնտեսական, քաղաքական, էներգետիկ և տրանսպորտային փակուղու վերածելու քաղաքականությունը: Մենք դա չենք թաքցնում և մենք ճիշտ ենք, մենք ուզում ենք վերադարձնել մեր հողերը: Մենք ուզում ենք հակամարտության շուտափույթ լուծում, երկրի տարածքային ամբողջականության վերականգնում, փախստականների վերադարձը իրենց հայրենի տներ: Մեզ համար դա առաջնահերթային հարց է»,- նշել է նա:

Ի. Ալիևը հավելել է, որ Ադրբեջանը կշարունակի իր պաշտպանունակության ամրապնդումը: «Մենք կշարունակենք գնել ժամանակակից զենք ու տեխնիկա: Ռազմական գործոնը կարևոր նշանակություն ունի ղարաբաղյան հակամարտության լուծման համար և դրա համար էլ մենք կշարունակենք ուժեղացնել մեր ռազմական ներուժը»,- ասել է նախագահը:

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 20 Հուլիս, 2018

USD
1.7
 
EUR
1.9801
 
RR
0.027