Լրահոս
աճ
Ամենաընթերցված

Իլհամ Ալիև. «Մենք մեսիջ ենք հղում և միավորման ճանապարհ ենք ցույց տալիս բոլոր մահմեդական ժողովուրդներին»

Բաքու-ԱՊԱ: «Համերաշխությունը և ազգային զանազանությունը մեր մեծ հարստությունն է։ Անցյալ տարին Ադրբեջանում պատահական չի հայտարարվել «Մուլտիկուլտուրալիզմի տարի»։

Կարծում եմ, որ պատմության մեջ առաջին անգամ նման նախաձեռնություն առաջ է քաշվել է Ադրբեջանում»։

Այդ մասին՝ Բալաքենի շրջանի հասարակության ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ ասել է՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։

«Իրականում դա մեծ մեսիջ է եղել աշխարհին այն մասին, որ տարբեր ժողովուրդների ներկայացուցիչների՝բարեկամության և բարիդրացիության պայմաններում համատեղ ապրելը, գոյատևումը հնարավոր է։ Ադրբեջանի օրինակով դա կարող են տեսնել բոլորը։ Իսկ այս տարին հանդիսանում է «Իսլամական համերաշխության» տարի։ Սա ևս մեկ կոչ է։ Ադրբեջանում խնդիրներ չկան, ոչ մուտիկուլտուրալիզմի, ոչէլ իսլամական համերաշխության հետ կապված։ Այս կոչերի միջոցով մեսիջներ հղելով, մենք, եթե կարելի է այսպես ասել՝ ճանապարհ ենք ցույց տալիս, որպեսզի բոլոր մահմեդական ժողովուրդները միավորվեն, նրանց միջև չլինեն հակասություններ, թյուրիմացություններ։ Ադրբեջանի օրինակով մենք տեսնում ենք, որ դա հնարավոր է։

Ադրբեջանը հանդիսանում է մեծ աշխարհագրության մի մասը, Կովկասի մի մասը։ Կովկասը միասնական մարմին է։ Կովկասում ապրող բոլոր ժողովուրդների միջև եղել են պատմական կապեր, ազգակցական կապեր, բարեկամություն, եղբայրություն։ Կարծում եմ, որ Ադրբեջանը վերածվել է ողջ Կովկասի համար շատ կարևոր երկրի։ Հետևաբար Բալաքենի շրջանում լավ արդյունքներ կան, ինչպես այս ոլորտում, այնպես էլ տնտեսական, սոցիալական, գյուղատնտեսական, վերամշակվող ոլորտներում։ Շրջանը օրեցօր դառնում է ավելի գեղեցիկ, բարեկարգ, աճում է զբոսաշրջիկների թիվը։ Բաքու վերադառնալուց անմիջապես հետո, ես լրացուցիչ կարգադրություններ կանեմ շրջանի զարգացման կապակցությամբ, որպեսզի դեռևս չիրագործված նախագծերը մոտ ժամանակում իրագործվեն և մենք հանդիպենք հերթական բացման արարողությունների ժամանակ»,- ընդգծել է նա։

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 17 Օգոստոս, 2017

USD
1.7008
 
EUR
2.0035
 
RR
0.0286