Լրահոս
աճ
Ամենաընթերցված

Իլհամ Ալիև. Մենք Պուտինի հետ չունենք փակ թեմաներ

Բաքու-ԱՊԱ։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը իր ռուսաստանցի գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ անձնական հարաբերությունները կարևոր գործոն է համարում երկկողմ հարաբերությունների հաջող զարգացման համար:

Անշուշտ, առաջնորդների անձնական շփումները միշտ կարևոր դեր են խաղում ցանկացած միջպետական հարաբերություններում, առավել ևս հարևան երկրների հարաբերություններում, որոնց կապում են բազմադարյա պատմությունը:   

Նախագահ Վլադիմիր Պուտինի հետ մեր անձնական հարաբերությունները հանդիսանում են երկկողմ հարաբերության զարգացմանը նպաստող կարևոր գործոններից մեկը», - ասել է Իլհամ Ալիևը «Ռոսիյսկայա գազետա» պարբերականին տված հարցազրույցում։ 

Նախագահի խոսքով, հաճախակի հանդիպումները, երկկողմ և բազմակողմանի ձևաչափով շփումները նպաստում են երկու երկրների միջև փոխըմբռնման ամրապնդմանը:  

«Մենք չունենք փակ թեմաներ: Եթե ինչ-որ հարցեր են առաջանում, որոնք պահանջում են մեր միջամտությունը, մենք անպայման կապվում ենք հեռախոսով կամ հանդիպում ենք, կարգավորում ենք հարաբերություններում առաջացած փոքրիկ անհարթությունները: Սա կարևորագույն գործոն է, որը կարևոր դեր է խաղում միջպետական համագործակցության մեջ: Մեր անձնական, վստահելի հարաբերությունների շնորհիվ մեզ հաջողվեց երկկողմ համագործակցությունը բարձրացնել ռազմավարական գործընկերության մակարդակի, ինչի մասին հայտարարում է և Ռուսաստանը, և Ադրբեջանը», - ասել է Իլհամ Ալիևը:  

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 23 Ապրիլ, 2018

USD
1.7
 
EUR
2.0862
 
RR
0.0278