Լրահոս
աճ
Ամենաընթերցված

Իլհամ Ալիև. «Տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը առաջնահերթություններից է Ադրբեջանի համար

Բաքու-ԱՊԱ: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը ընդունել է՝ CISCO ընկերության գլոբալ ինովացաիաների հարցերով փոխնախագահ Հայ Դիտրիխի գլխավորած պատվիրակությանը։

Հանդիպմանը Հ. Դիտրիխը ասել է, որ նրա կողմից ներկայացվող ընկերությունը հաջողությամբ համագործակցում է՝ Ադրբեջանի հետ և արդյունավետ համագործակցություն է իրականացնում՝ երկրի տրանսպորտի, կապի ու բարձր տեխնոլոգիաների նախարարության հետ։

Գոհունակությամբ նշելով Ի. Ալիևի հետ նախկին հանդիպումները՝ հյուրը նշել է, որ այդ հանդիպումների արդյունքում շատ լավ արդյունքներ են ձեռք բերվել։ Նշելով, որ ընկերությունը Ադրբեջանի հետ համատեղ աշխատում է մի շարք կարևոր նախագծերի վրա՝ Հ. Դիտրիխը ընդգծել է, որ CISCO-ն մեծ կարևորություն է տալիս Ադրբեջանի հետ համագործակցությանը և որ երկրում կան բոլոր հնարավորությունները՝ կարճ ժամանակում աշխատանքների արդյունավետ կատարման համար։

Ի. Ալիևը նշել է, որ CISCO ընկերությունը հաջողությամբ համագործակցում է Ադրբեջանի հետ։ Պետության ղեկավարը իր կողմից գոհունակությամբ է հիշել՝ ընկերության ղեկավարության հետ անցկացված հանդիպումները, նշել է, որ այդ հանդիպումներից հետո անցած ժամանակահատվածում լավ հիմքեր են ի հայտ եկել կապերի զարգացման համար, այդ համագործակցության հետագա ընդլայնման հույս է հայտնել։ Նշելով, որ տեղեկատվական տեխնոլոգիաների ոլորտը Ադրբեջանի համար առաջնահերթային ոլորտներից մեկն է, Ի. Ալիևը նշել է՝ ադրբեջանական տնտեսության սրընթաց զարգացման տեսանկյունից այդ ուղղությամբ երկրում իրագործվող լայնամասշտաբ աշխատանքների կարևորությունը։

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 17 Դեկտեմբեր, 2017

USD
1.7001
 
EUR
2.0032
 
RR
0.0289