Լրահոս
աճ
Ամենաընթերցված

Իլհամ Ալիև. Ժողովուրդն այսուհետ էլ ապրելու է կայունության և անվտանգության պայմաններում

Բաքու-ԱՊԱ: Ադրբեջանական ժողովուրդն այսուհետ էլ ապրելու է կայունության և անվտանգության պայմաններում:

Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Հեյդար Ալիևի Կենտրոնի դիմաց տեղակայված զբոսայգում ունեցած իր ելույթում, որտեղ համերգ էր կազմակերպվել նախագահական ընտրություններում գործող նախագահի տարած վստահ հաղթանակի կապակցությամբ:  

Երկրի ղեկավարն ընդգծել է, որ այսօր Ադրբեջանը աշխարհում ճանաչվում է որպես կայունության կղզյակ:

«Վերջին 15 տարիների ընթացքում աշխարհում չի եղել մի երկրորդ երկիր, որի տնտեսական զարգացման ցուցանիշները համեմատելի լինեն Ադրբեջանի ցուցանիշների հետ: Ադրբեջանական ժողովուրդը կատարեց իր ընտրությունը: Մենք բոլորս պետք է ձգտենք այսուհետ էլ ամրապնդել մեր երկիրը: Այսօր Ադրբեջանը ուժեղ պետություն է: Մենք պետք է ավելի հզոր պետություն կառուցենք: Մեր ճանապարհը անկախության ճանապարհն է: Մենք անկախ պետություն ենք: Մենք մեծ ժողովուրդ ենք: Միայն մեծ ժողովուրդը կարող է նման արդյունքների հասնել:  Մեր ճակատագիրը մեր ձեռքում է: Մեր երկրի ապագան երիտասարդության ձեռքում է: Մենք հպարտանում ենք մեր երիտասարդներով: Այսօրվա երիտասարդ սերունդը վաղը կառավարելու է Ադրբեջանը, տանելու է դեպի երջանիկ ապագա», - ասել է Իլհամ Ալիևը: 

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 20 Հուլիս, 2018

USD
1.7
 
EUR
1.9801
 
RR
0.027