Լրահոս
աճ
Ամենաընթերցված

Իլհամ Ալիևը ցավակցություն է հայտնել՝ Ադրբեջանում Վրաստանի առաջին դեսպանի մահվան կապակցությամբ

Բաքու-ԱՊԱ: Նախագահ Իլհամ Ալիևը ցավակցություն է հայտնել՝ Ադրբեջանում Վրաստանի առաջին արտակարգ ու լիազոր դեսպան Գեորգի Չանթուրիայի վաղաժամ մահվան կապակցությամբ:

Այդ մասին տեղեկատվություն է տարածել Ադրբեջանի նախագահի մամուլի ծառայությունը:

Նշենք, որ երկարատև հիվանդությունից հետո մահացել է՝ Ադրբեջանում Վրաստանի առաջին դեսպան Գեորգի Չանթուրիան: Գ. Չանթուրիան ծնվել է 1957 թվականին: Նա աշխատել է տարբեր պետական պաշտոններում: 1992-1996 թթ. Գ. Չանթուրիան դիվանագիտական գործունեություն է ծավալել այնպիսի երկրներում, ինչպես Ադրբեջանը, ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան, Գերմանիան, Շվեյցարիան և Իսրայելը:

1993 թ. նա հանդիսացել է Վրաստանի նախագահի միջազգային հարցերով խորհրդականը, 1994-1995 թթ. Ադրբեջանում Վրաստանի արտակարգ ու լիազոր դեսպանը, 1996 թ. Վրաստանի նախագահի հատուկ հանձնակատարը և Վրաստանի միջազգային նավթային կորպորացիայի նախագահը:

Վերջին տարիներին Գ. Չանթուրիան աշխատել է և սերտ կապեր է ունեցել Ադրբեջանի հետ:

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 18 Հունվար, 2018

USD
1.7001
 
EUR
2.0734
 
RR
0.0299