Լրահոս
աճ
Ամենաընթերցված

Իլհամ Ալիևը Դավոսում հանդիպել է իր շվեյցարացի գործընկերոջ հետ

Բաքու-ԱՊԱ։ Հունվարի 24-ին Դավոսում Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հանդիպել է Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Ալան Բերսետի հետ:

Կողմերը գոհունակություն են հայտնել քաղաքական, տնտեսական, էներգետիկայի և մշակույթի ոլորտներում երկկողմ հարաբերությունների ներկայիս մակարդակից:  

Ալան Բերսետը նշել է, որ Շվեյցարիան Ադրբեջանին համարում է իր կարևոր գործընկերը:

Կողմերը քննարկել են Ադրբեջանի նախաձեռնությամբ և մասնակցությամբ իրականացվող գլոբալ էներգետիկ և տրանսպորտային նախագծերը: Նշվել է, որ Ադրբեջանն արդեն վերածվել է կարևոր տրանսպորտային հանգույցի, ընդգծվել է Ադրբեջանի դերը Եվրոպայի էներգետիկ անվտանգության ապահովման գործում:

Կողմերը նաև նշել են, որ ադրբեջանական SOCAR ընկերությունը հաջող գործունեություն է ծավալում Շվեյցարիայում:    

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 26 Մայիս, 2018

USD
1.7
 
EUR
1.9906
 
RR
0.0276