Լրահոս
աճ
Ամենաընթերցված

Իլհամ Ալիևը դիմել է ժողովրդին

Բաքու-ԱՊԱ: Ադրբեջանի նախագահական ընտրություններում հաղթած, գործող նախագահ Իլհամ Ալիևը շնորհակալություն է հայտնել համաքաղաքացիներին իր նկատմամբ ցուցաբերած բարձր վստահության համար:

«Շնորհակալ եմ համաքաղաքացիներիս՝ ցուցաբերած աջակցության և վստահության համար», - հեռուստաուղերձում ասել է Իլհամ Ալիևը:   

Նա նշել է, որ միշտ զգացել է ժողովրդի աջակցությունը: «Այդ աջակցությունը կարևոր պայման է մեր զարգացման համար», - հավելել է նա:

Իլհամ Ալիևն ընդգծել է, որ Ադրբեջանի քաղաքացիները քվեարկել են «անվտանգության, առաջընթացի, զարգացման» օգտին:  

«Ձեր աջակցությունը վերջին 15 տարում կատարված աշխատանքի գնահատականն է: Այս տարիների ընթացքում Ադրբեջանի տնտեսությունը աճել է 3,2 անգամ: Սակայն, մենք պետք է ավելի ուժեղ լինենք: Առա'ջ, դեպի նոր հաղթանակներ», - ասել է Իլհամ Ալիևը:

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 23 Մայիս, 2018

USD
1.7
 
EUR
2.0001
 
RR
0.0277