Լրահոս
աճ
Ամենաընթերցված

Իլհամ Ալիևը քրիստոնյաներին շնորհավորել է Սուրբ Ծնունդի առթիվ

Բաքու-ԱՊԱ: Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հինգշաբթի՝ Ադրբեջանի ուղղափառ քրիստոնեական համայնքին շնորհավորել է Սուրբ Ծնունդի առթիվ:

«Հարգելի հայրենակիցներ։ Ադրբեջանի ողջ քրիստոնեական համայնքին սրտանց շնորհավորում եմ Սուրբ Ծնունդի առթիվ, ձեզնից յուրաքանչյուրին հղում եմ իմ իմ անկեղծ շնորհավորանքները և լավագույն մաղթանքները։ Ադրբեջանում միջմշակութային երկխոսության և քաղաքակրթությունների միջև երկխոսության մթնոլորտի պատմական առկայությունը, մինչ այսօր պահպանված էթնոմշակութային զանազանությունը բացառիկ դեր են խաղացել համազգային բարոյա-հասարակական արժեքների, մեր բազմաազգ և բազմադավանանքային հասարակության մեջ մուլտիկուլտուրալիզմի և հանդուրժողականության ավանդույթների ձևավորման, քաղաքացիական համերաշխության վերականգնման մեջ։

Մենք այս պատմական նվաճումը գնահատում ենք, որպես ազգային պետականության կարևոր հաջողություն, երկրի բոլոր քաղաքացիների՝ անկախ լեզվից, կրոնից, էթնիկական պատկանելիությունից իրավունքների և ազատությունների, ինչպես նաև խղճի և դավանանքի ազատության ապահովումը համարում ենք՝ պետական քաղաքականության առաջնահերթային ուղղություններից մեկը։

Գոհունակության զգացումով ուզում եմ նշել, որ ուղղափառ քրիստոնեական համայնքը, ինչպես նաև մեր երկրի բոլոր ազգային փոքրամասնությունները իրենց արժանի ավանդն են ներդնում ազգամիջյան և միջկրոնական հարաբերություններում, ակտիվորեն մասնակցում են՝ Ադրբեջանում ընթացող մեծ զարգացման գործընթացին և քաղաքացիական հասարակության կառուցմանը։

Հարգելի բարեկամներ։ Սուրբ Ծնունդը, որպես նորացման, հանդարտության, գթասրտության և կարեկցության խորհրդանշան, ամեն տարի հանդիսավորությամբ նշվում է Ադրբեջանում։ Կրկին անգամ շնորհավորում եմ ձեզ այս պայծառ տոնի առթիվ, ձեր ըտանիքներին մաղթում եմ երջանկություն և հաջողություն»,- ասվում է նախագահ Իլհամ Ալիևի շնորհավորանքում։

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 18 Հունվար, 2018

USD
1.7001
 
EUR
2.0734
 
RR
0.0299