Լրահոս
աճ
Ամենաընթերցված

Իրանի ԱԳՆ. «Հայերին խորհուրդ ենք տալիս ուշադրությամբ վերաբերվել կովկասյան տարածաշրջանում իրենց գործողություններին»

Բաքու-ԱՊԱ: Իրանի ԱԳՆ մամուլի քարտուղար. «Իրանի արտաքին գործերի նախարար Մուհամմեդ Ջավադ Զարիֆի այցի ստույգ ամսաթիվը առայժմ որոշված չէ»

Այդ մասին հայտնել է Իրանի ԱԳՆ մամուլի քարտուղայ Բահրամ Քասեմին։

Նրա խոսքով, Իրանի և Ադրբեջանի միջև՝ բարեկամության և բարիդրացիության հիման վրա կառուցված կապերը մշտապես աջակցվում է։

Պատասխանելով Հայաստանի արտաքին գործերի նախարար Էդվարդ Նալբանդյանի Իսրայել այցի մասին հարցին՝ Բ. Քասեմին ասել է, որ ոչ բոլոր այցերն են խոսում մերձեցման մասին. «Իրանի և Հայաստանի միջև հարաբերությունները գտնվում են լավ մակարդակի վրա և Հայաստանը հարևան երկրներից մեկն է, ում հետ մենք ամենաքիչ խնդիրներ ունենք։ Մենք չենք միջամտում երկրների ներքին գործերին, սակայն իմանալով, թե ինչ է սիոնիստական վարչակարգը՝ ուզում ենք ասել, որ այդ վարչակարգը փորձում է խախտել տարածաշրջանում կայունությունը։ Հայերին խորհուրդ եմ տալիս, ուշադրությամբ վերաբերվել կովկասյան տարածաշրջանում իրենց գործողություններին։ Ընդհանուր առմամբ, տարածաշրջանի բոլոր երկրները պետք է ուշադրություն դարձնեն այդ հարցի վրա։

Անդրադառնալով Սաուդյան Արաբիայի կողմից Իրանի հարցով Արաբական պետությունների լիգայի արտակարգ նիստի գումարմանը՝ Բ. Քասեմին հիշեցրել է, որ Էր-Ռիյադը առաջին անգամ չէ նման գործողություններ իրագործում. «Այդ երկիրը մի շարք խնդիրների հետ է բախվել տարածաշրջանում և երկրի ներսում։ Շարունակվող անհաջողությունների պատճառով նա փորձում է մեղքը բարդել ուրիշների վրա և կոալիցիա ստեղծել Իրանի դեմ։ Սակայն տարածաշրջանում վերջին տարում տեղի ունեցած իրադարձությունները ցույց են տվել, որ Սաուդյան Արաբիան չի հասել հաջողության և այդ ուղղությամբ ակնկալվող արդյունքների։ Կարծում եմ, որ այդ նիստը նույնպես շահավետ արդյունքների չի բերի Սաուդյան Արաբիայի համար։ Որովհետև երկիրը իր քաղաքականությունը որոշում է՝ ելնելով իր սեփական շահերից»։

Բ. Քասեմին անդրադարձել է նաև Լիբանանի վարչապետ Սաադ Հարիրիի պաշտոնաթողությանը. «Լիբանանի վարչապետի պաշտոնաթողությունը՝ հանկարծակի և կասկածելի որոշում է։ Հուսով ենք, որ երեկ Հարիրիի կողմից արված հայտարարության հիման վրա, նա շուտով կվերադառնա Լիբանան և պաշտոնապես պաշտոնաթող կլինի: Մենք աջակցում ենք Լիբանանի կայունությանը ուղղված յուրաքանչյուր քայլին»։

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 19 Նոյեմբեր, 2017

USD
1.7002
 
EUR
2.007
 
RR
0.0285