Լրահոս
աճ
Ամենաընթերցված

Իրանի ԱԳՆ-ն՝ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը և լարվածության աճը օգուտ չեն բերում ոչ տարածաշրջանի ժողովուրդներին

Բաքու-ԱՊԱ: «Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը և լարվածության աճը օգուտ չեն բերում ոչ տարածաշրջանի ժողովուրդներին, ոչ էլ մեզ»:

Այս մասին մամուլի ասուլիսում հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակ Բահրամ Քասեմին՝ պատասխանելով 2-ամյա Զահրայի սպանության հետ կապված հարցին, ով զոհվել էր Հայաստանի ԶՈՒ գնդակոծության արդյունքում:

Բահրամ Քասեմին հիշեցրել է, որ Իրանն այս տարածաշրջանին ամենամոտ գտնվող երկիրն է:

«Խորհրդային Միության փլուզումից հետո՝ 90-ական թվականներին, երբ սրվեց իրավիճակը Լեռնային Ղարաբաղում, Իրանը հանդես եկավ միջնորդի դերում և  մի քան ամիս շարունակ ձգտում էր կայունացնել իրավիճակը: Այսօր լարվածության աճն ու բախումները օգուտ չեն բերում ոչ Ադրբեջանին, ոչ էլ Հայաստանին: Ցավոք, օտարերկրյա տարրերը որոշակի պահերին ձգտում են սրել իրավիճակը տարածաշրջանում, խորացնել տարաձայնությունները: Մենք ցավում ենք վերջերս տեղի ունեցած իրադարձության համար և հուսով ենք, որ ականատես կլինենք տարածաշրջանում կայունության ապահովմանը»:     

Քասեմին հույս է հայտնել, որ Մինսկի խումբն ավելի լրջորեն է կատարելու իր պարտավորությունները:  «Ցավոք, վերջին դիմակայության ժամանակ զոհվեցին կին և 2-ամյա երեխա: Դա շատ ցավալի է: Ադրբեջանում Իրանի դեսպանը ներկայացրել է մեր դիրքորոշումն այդ հարցում: Մենք դեմ ենք ցանկացած քայլի, որն ուժեղացնում է լարվածությունը»: 

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 22 Նոյեմբեր, 2017

USD
1.7002
 
EUR
1.9959
 
RR
0.0287