Լրահոս
աճ
Ամենաընթերցված

«Իրանի պաշտպանության նախարարը՝ ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման կոչ է անում»

Բաքու-ԱՊԱ: Իրանի Իսլամական Հանրապետության (ԻԻՀ) պաշտպանության ու զինված ուժերի աջակցության նախարար Հոսեին Դեհգանը ղարաբաղյան հակամարտության խաղաղ կարգավորման կոչ է արել: Այդ մասին՝ պաշտոնական այցով Թեհրանում գտնվող Ադրբեջանի պաշտպանության նախարար, գեներալ-գնդապետ Զաքիր Հասանովի հետ հանդիպմանը հայտարարել է նա, հայտնել են Իրանի Պնախարարությունում:

Դեհգանը հույս է հայտնել, որ Ադրբեջանը և Հայաստանը երրորդ կողմին թույլ չեն տա միջամտել հակամարտությանը, ինչը միայն կարող է բերել նրա խորացմանը:

Դեհգանը նշել է, որ տարածաշրջանում տեղ չկա նոր ճգնաժամի համար:

Իրանցի նախարարը նաև ընդգծել է՝ Իրանի և Ադրբեջանի միջև առավել սերտ ռազմական համագործակցության և Թեհրանի ու Բաքվի միջև կապերի խախտմանը ձգտող երրորդ կողմերի շրջափակման վերաբերյալ համատեղ ջանքերի անհրաժեշտությունը:

Դեհգանը նշել է, որ երկու երկրների առաջնորդների ու բարձրաստիճան պաշտոնյաների ինտենսիվ հանդիպումները ցույց են տալիս, որ
փոխադարձ քաղաքական, տնտեսական ու մշակութային կապերը զարգանում են:

Նշենք, որ Զաքիր Հասանովի գլխավորած բարձրաստիճան ռազմական պատվիրակությունը Թեհրան է ժամանել ապրիլի 15-ին՝ Իրանի պաշտպանության նախարարի հրավերով:

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 23 Հունիս, 2017

USD
1.7022
 
EUR
1.8999
 
RR
0.0285