Լրահոս
աճ
Ամենաընթերցված

«Իսրայելական Հետազոտական կենտրոնի ղեկավարը միացել է Խաղաղության հարթակին»

Բաքու-ԱՊԱ: Հետազոտական կենտրոնի ղեկավար, Քայեի անվան բարձրագույն ակադեմիական քոլեջի մաթեմատիկայի ֆակուլտետի նախագահ Մարկ Էփլբաումը հայտարարություն է տարածել «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հարթակին» միանալու մասին:

Այդ մասին տեղեկացրել են «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հարթակի» մամուլի ծառայությունից, հայտարարության մեջ ասված է.

«Համարում եմ, որ խաղաղ կարգավորումը հայ-ադրբեջանական, Ղարաբաղյան հակամարտության կարգավորման միակ ճիշտ ճանապարհն է: Ընդ որում՝ պետք է հաշվի առնել Ադրբեջանի և Հայաստանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը: 

Կարևոր եմ համարում ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից ընդունված բանաձևերի, ինչպես նաև այլ կազմակերպությունների ընդունած փաստաթղթերի և որոշումների կատարումը:

«Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հարթակը» բացառիկ հնարավորություն է հայ-ադրբեջանական, Ղարաբաղյան հակամարտության շուտափույթ կարգավորման համար: Այդ պատճառով էլ միանում եմ «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հարթակին», որի նպատակը Ղարաբաղյան հակամարտության խաղաղ ճանապարհով կարգավորումն է, ինչպես նաև Հարավային Կովկասի տարածաշրջանում խաղաղության վերականգնումն ու պահպանումը»:  

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 12 Դեկտեմբեր, 2017

USD
1.7
 
EUR
2.0012
 
RR
0.0288