Լրահոս
աճ
Ամենաընթերցված

Ջանելիձե. «ՎՈՒԱՄ-ի երկրներում հակամարտությունները խոչընդոտում են տարածաշրջանի զարգացմանը»

Բաքու-ԱՊԱ: «ՎՈՒԱՄ-ի երկրներում հակամարտությունները խոչընդոտում են տարածաշրջանի նորմալ զարգացմանը»։

Այդ մասին Թբիլիսիում՝ ՎՈՒԱՄ-ի Խորհրդարանային Վեհաժողովի 10-րդ ամենամյա նիստում ասել է՝ Վրաստանի փոխվարչապետ, արտաքին գործերի նախարար Միխաիլ Ջանելիձեն։ Նա սել է, որ ՎՈՒԱՄ-ի շրջանակներում լիվին խաղաղություն ձեռք չի բերվել և անվտանգության խնդիրները չեն վերացվել. «Արդիական են մնում տարածքային ամբողջականության հարցերը։ Մինչև այդ խնդիրները չլուծվեն, անհնարին կլինի լիովին օգտագործել տարածաշրջանի ներուժը։ Այդ ոլորտում միջազգային աջակցության մեծ պահանջարկ կա»։

Մ. Ջանելիձեն նշել է, որ ՎՈՒԱՄ-ը դարձել է տարածաշրջանում և նրա սահմաններից դուրս հուսալի գործընկեր։ Նրա խոսքով, կազմակերպության շրջանակներում հաջողություններ են ձեռք բերվել բոլոր ուղղություններով. «Կազմակերպության շրջանակներում որոշվել են ապագայում ընդհանուր տնտեսական զարգացման համատեղ առաջնահերթությունները, մշակույթի և ժողովուրդների ոլորտում քաղաքական համախմբումը և համագործակցությունը»։

Վրաստանի ԱԳՆ ղեկավարը շնորհակալություն է հայտնել ՎՈՒԱՄ-ին աջակցող կառույցներին և պետություններին։

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 20 Հունիս, 2018

USD
1.7
 
EUR
2.0067
 
RR
0.0272