Լրահոս
աճ
Ամենաընթերցված

Կալիֆորնիայի նահանգապետը շնորհավորել է Ադրբեջանին՝ ԱԴՀ-ի 100-ամյակի առթիվ

Բաքու-ԱՊԱ: Ամերիկյան Կալիֆորնիայի նահանգապետ Էդմունդ Բրաունը հռչակագիր է ստորագրել՝ Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության 100-ամյակի հետ կապված:

Լոս-Անջելեսում Ադրբեջանի Գլխավոր հյուպատոսություն ուղարկված հռչակագրում ասվում է. «Ինձ համար մեծ պատիվ է Կալիֆորնիայի նահանգի կողմից շնորհավորել Ադրբեջանին՝ Ադրբեջանի Դեմոկրատական Հանրապետության 100-ամյակի կապակցությամբ, որը եղել է մահմեդական աշխարհում առաջին աշխարհիկ ու դեմոկրատական հանրապետությունը և առաջինն է քվեարկելու իրավունք տրամադրել կանանց»:

Փաստաթղթում Է. Բրաունը բարձր է գնահատել՝ Ադրբեջանի հնագույն պատմության տոլերանտության ավանդույթները, մեր երկրում մահմեդականների, քրիստոնյաների ու հրեաների շրջանում միջկրոնական ներդաշնակությունը և նրանց խաղաղ գոյատևելը: Նահանգապետը նշել է նաև, որ այսօր տասնյակ հազարավոր ադրբեջանցիներ են ապրում Կալիֆորնիայում, ովքեր ավանդ են ներդնում նահանգի ու մուլտիկուլտուրալիզմի զարգացման մեջ:

Հռչակագրում ասվում է նաև, որ 1991 թ. Ադրբեջանը վերականգնել է իր անկախությունը, դառնալով աշխարհի ամենաարագ զարգացող պետություններից մեկը:

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 22 Հունիս, 2018

USD
1.7
 
EUR
1.9745
 
RR
0.0267