Լրահոս
աճ
Ամենաընթերցված

Կարևոր քայլեր են ձեռնարկվում երիտասարդներին գիտության ոլորտում ներգրավելու ուղղությամբ». Իլհամ Ալիև

Բաքու-ԱՊԱ։ Ադրբեջանի նախագահը շնորհավորել է Երիտասարդ գիտնականների առաջին համագումարի մասնակիցներին:

 Իլհամ Ալիևի շնորհավորական նամակն ընթերցել է նախագահի աշխատակազմի ղեկավար Ռամիզ Մեհդիևը:

Շնորհավորական նամակում ասվում է, որ երկրի դինամիկ զարգացումը մեր ժողովրդի գիտական ներուժի արդյունքն է:

«Կարևոր է պատրաստել երիտասարդ գիտնականների, որոնք հավատարիմ կլինեն մեր ազգային ավանդույթներին: Կարևոր քայլեր են ձեռնարկվում երիտասարդներին գիտության ոլորտում ներգրավելու ուղղությամբ: Հավատում ենք, որ ադրբեջանցի երիտասարդ գիտնականները մեր գիտությունն ըստ արժանվույն կներկայացնեն միջազգային ասպարեզում: Վստահ եմ, որ համաժողովում կընդունվի մեր գիտության զարգացման ծրագիրը»:    

Նշենք, որ Բաքվում ընթանում է Ադրբեջանի Երիտասարդ գիտնականների առաջին համագումարը, որի կազմակերպիչներն են Ադրբեջանի Գիտությունների ազգային ակադեմիան, կրթության ու երիտասարդության և սպորտի նախարարությունները:  

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 21 Ապրիլ, 2018

USD
1.7
 
EUR
2.0981
 
RR
0.0279