Լրահոս
աճ
Ամենաընթերցված

Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին կոնվենցիայի տեքստը պատրաստ է. ՌԴ ԱԳՆ ղեկավար

Բաքու-ԱՊԱ: Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին կոնվենցիայի տեքստն արդեն պատրաստ է:

Ա

Այս մասին հայտարարել է Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը՝ Մերձկասպյան երկրների ԱԳ նախարարների Մոսկվայում կայացած 7-րդ հանդիպման արդյունքներով հրավիրված մամուլի ասուլիսում:

«Մենք մանրամասն քննարկեցինք օրակարգում դրված հարցերը: Հատուկ ուշադրություն հատկացրեցինք Կասպից ծովի իրավական կարգավիճակի մասին կոնվենցիայի նախագծի շուրջ աշխատանքներին:  Մեծ գոհունակությամբ հայտարարում եմ, որ մենք կարողացանք լուծում գտնել այս փաստաթղթի մշակման հետ կապված բոլոր առանցքային հարցերին: Փաստաթղթի տեքստը, փաստորեն, արդեն պատրաստ է», - հայտարարել է Լավրովը:

Սերգեյ Լավրովը նշել է, որ փաստաթուղթը ծրագրվում է ստորագրել Կասպյան 5-րդ գագաթնաժողովում, որը տեղի կունենա հաջորդ տարի Ղազախստանում:

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 17 Դեկտեմբեր, 2017

USD
1.7001
 
EUR
2.0032
 
RR
0.0289