Լրահոս
աճ
Ամենաընթերցված

Կայացել է Ադրբեջանի և Թուրքիայի նախագահների դեմառդեմ հանդիպումը

Բաքու-ԱՊԱ: Չորեքշաբթի Թուրքիայի Քուլլիյե նախագահական նստավայրում տեղի է ունեցել նախագահ Իլհամ Ալիևի դիմավորման պաշտոնական արարողությունը:

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հեծյալ պահակախմբի ուղեկցությամբ ժամանել է Թուրքիայի նախագահի նստավայր:

Պալատի առջևի հրապարակում նախագահ Իլհամ Ալիևի պատվին շարվել է պատվո պահակախումբ:   

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիբ Էրդողանը դիմավորել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին:

Հնչել են Ադրբեջանի և Թուրքիայի պետական օրհներգները:

Պատվո պահակախմբի պետը զեկուցել է Ադրբեջանի նախագահին: Պետությունների ղեկավարները քայլել են պատվո պահակախմբի կողքով:

Հետո Ադրբեջանի և Թուրքիայի նախագահները միասին լուսանկարվել են:

Չորեքշաբթի օրը Անկարայում կայացել է Ադրբեջանի և Թուրքիայի նախագահներ Իլհամ Ալիևի և Ռեջեփ Թայիբ Էրդողանի դեմառդեմ հանդիպումը: 

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 23 Մայիս, 2018

USD
1.7
 
EUR
2.0001
 
RR
0.0277