Լրահոս
աճ
Ամենաընթերցված

Կոնգրեսական. Ադրբեջանի հետ հաջող համագործակցությունը ԱՄՆ-ին նոր հեռանկարներ է խոստանում

Բաքու-ԱՊԱ: Ադրբեջանի հետ հաջող համագործակցությունը Միացյալ Նահանգներին նոր հեռանկարներ է խոստանում:

Այս մասին Ադրբեջանի ԱԳ նախարար Էլմար Մամեդյարովի հետ հանդիպմանը ասել է ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատի պատվիրակության ղեկավար Ռոբերտ Գուդլատը:

Հանդիպմանը երկուստեք գոհունակություն է հայտնվել Ադրբեջանի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների բարձր մակարդակի կապակցությամբ: Կարծիքներ են փոխանակվել համագործակցության հետագա զարգացման հարցերի շուրջ:  

Խոսելով հայ-ադրբեջանական, ղարաբաղյան հակամարտության մասին, որը հիմնական սպառնալիքն է հանդիսանում տարածաշրջանային կայունության և անվտանգության համար, Մամեդյարովն ընդգծել է, որ միջազգայնորեն ճանաչված պետական սահմանների բռնությամբ փոխելու փորձերն անընդունելի են:     

Նախարարն ընդգծել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձևերի համապատասխան՝ Հայաստանի զինված ուժերը պետք է անհապաղ և անվերապահորեն դուրս բերվեն Ադրբեջանի բոլոր օկուպացված տարածքներից: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է կարգավորվի բացառապես Ադրբեջանի տարածքային ամբողջականության շրջանակներում: 

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 25 Մայիս, 2018

USD
1.7
 
EUR
1.9906
 
RR
0.0276