Լրահոս
աճ
Ամենաընթերցված

Մամեդյարով. «Հայաստանի վարած քաղաքականությունը խոչընդոտում է բանակցային գործընթացի առաջընթացին»

Բաքու-ԱՊԱ: Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Էլմար Մամեդյարովն ընդունել է ԵՄ ընդլայնման և հարևանության քաղաքականության հարցերով հանձնակատար Յոհանես Հանի գլխավորած պատվիրակությանը:

Հանդիպմանը քննարկումներ են անցկացվել ԵՄ-Ադրբեջան նոր համաձայնագրի հաջորդ փուլի կապակցությամբ, որը տեղի կունենա հուլիսին:

Էլմար Մամեդյարովն ընդգծել է, որ համաձայնագրի նախագծի շուրջ ինտենսիվ և կառուցողական բանակցություններ են տարվում: Նրա խոսքով, այս փուլում հիմնականում քննարկվելու են քաղաքական և տնտեսական հարցեր:

Անդրադառնալով հայ-ադրբեջանական հակամարտությանը՝ Էլմար Մամեդյարովը նշել է, որ Ղարաբաղյան հակամարտությունը հիմնական սպառնալիք է հանդիսանում ողջ տարածաշրջանի համար: Նա իր զրուցակցին տեղեկացրել է հակամարտության կարգավորման շուրջ բանակցային գործընթացի ընթացքի մասին: Նախարարն ընդգծել է, որ հայկական զորքերի առկայությունն Ադրբեջանի օկուպացված տարածքներում և ստատուս քվոյի պահպանմանն ուղղված Հայաստանի քաղաքականությունը խոչընդոտում են բանակցային գործընթացի առաջընթացին: 

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 19 Օգոստոս, 2017

USD
1.7008
 
EUR
1.9963
 
RR
0.0287