Լրահոս
աճ
Ամենաընթերցված

Մեհրիբան Ալիևա. Ադրբեջանը՝ դա բազմազգ և բազմադավանանք պետություն է - ՖՈՏՈ

Բաքու-ԱՊԱ: Վերջին տարիներին Ադրբեջանը վերածվել է աշխարհում ճանաչված ազգամիջյան, միջկրոնական և միջքաղաքակրթական երկխոսության կենտրոններից մեկի:

Այս մասին հայտարարել է Ադրբեջանի առաջին փոխնախագահ, Հեյդար Ալիևի Հիմնադրամի նախագահ Մեհրիբան Ալիևան՝ Մոսկվայում Սուրբ առաքելահավասար իշխանուհի Օլգայի երկրորդ կարգի շքանշանով պարգևատրվելու արարողության ժամանակ: 

Շքանշանը Մեհրիբան Ալիևային է հանձնել Մոսկվայի և Համայն Ռուսիո պատրիարք Կիրիլը: 

Առաջին փոխնախագահն ընդգծել է, որ Ադրբեջանը՝ դա բազմազգ և բազմադավանանք պետություն է: «Մուլտիկուլտուրալիզմն ու փոխադարձ հարգանքը հանդիսանում են մեր ժողովրդի աշխարհայացքի հիմքն ու Ադրբեջանի կառավարության վարած պետական քաղաքականությունը: Հնուց ի վեր ադրբեջանական հողում խաղաղ գոյատևել են տարբեր կրոնների, քաղաքակրթությունների և մշակույթների ներկայացուցիչները: 

Մեր երկրի տարածքում բնակվող բոլոր ժողովուրդների մշակութային բազմազանությունը, անշուշտ, մեր հարստությունն է: Դա վերաբերում է նաև ռուսական ուղղափառ համայնքին, որի անդամների թիվն Ադրբեջանում կազմում է ավելի քան 100 հազար մարդ: Վերջին տարիներին Ադրբեջանը վերածվել է աշխարհում ճանաչված ազգամիջյան, միջկրոնական և միջքաղաքակրթական երկխոսության կենտրոններից մեկի: Մեր մայրաքաղաքում պարբերաբար անցկացվում են հեղինակավոր միջազգային համաժողովներ, որոնք նպաստում են փոխըմբռնման և փոխադարձ հարգանքի ձևավորմանը:

2010 թվականին մեր երկրի մայրաքաղաքում Ձեր մասնակցությամբ կայացավ Կրոնական առաջնորդների համաշխարհային գագաթնաժողով: 2016 թվականին՝ Բաքվում կայացավ ՄԱԿ-ի Քաղաքակրթությունների դաշինքի 7-րդ համաշխարհային ֆորումը: Իսկ ընթացիկ տարվա դեկտեմբերի 21-ին անցկացվեց «Իսլամական համերաշխության տարվան» նվիրված միջազգային համաժողով: Օգտվելով առիթից՝ կուզենայի երախտագիտություն հայտնել Ձեզ այդ միջոցառմանը Ռուսաստանի Ուղղափառ եկեղեցու մասնակցության համար»:

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 18 Հունվար, 2018

USD
1.7001
 
EUR
2.0734
 
RR
0.0299