Լրահոս
աճ
Ամենաընթերցված

«Մենք ցանկանում ենք, որպեսզի տարածաշրջանում միշտ տիրի կայունություն, խաղաղություն»

Բաքու-ԱՊԱ: «Մենք մեծ նշանակություն ենք տալիս Ձեր այցին:

Վստահ եմ, որ այս այցը նշանակալի դեր կխաղա թուրքմենա-ադրբեջանական հարաբերությունների զարգացման գործում: Մենք բարեկամներ և հարևաններ ենք: Մեր ժողովուրդները դարեր շարունակ ապրել են բարեկամության մթնոլորտում և այսօր՝ որպես երկու անկախ պետություններ, մենք մեր համագործակցությունը բարձրացրել ենք որակապես նոր մակարդակի»:

Այս մասին Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլու Բերդըմուհամմեդովի հետ ընդլայնված կազմով հանդիպման ժամանակ հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը:

«Մենք հաջող համագործակցություն ենք ծավալել բոլոր ոլորտներում: Շատ լավ արդյունքներ ենք արձանագրել քաղաքական, տնտեսական, տրանսպորտային, էներգետիկ և այլ ոլորտներում: Այսօր քննարկված հարցերը վկայում են, որ մեր դիրքորոշումները համընկնում են: Մենք ուզում ենք, որ Թուրքմենստանը և Ադրբեջանը իրենց կապերը պահպանեն բարձր մակարդակի վրա և ընդլայնեն դրանք: Մենք ուզում ենք, որպեսզի տարածաշրջանում միշտ տիրի կայունություն, խաղաղություն: Անշուշտ, մեր երկկողմ հարաբերությունների զարգացումը բխում է մեր ժողովուրդների շահերից: Թուրքմենստանը և Ադրբեջանը օրինակելի հարաբերություններ ունեն ինչպես միջազգային ասպարեզում, այնպես էլ տարածաշրջանում: Ձեր այսօրվա այցը դրա վառ ապացույցներից է: Վստահ եմ, որ Ձեր այցը կլինի հաջող և մեր հարաբերությունները կբարձրանան որակապես նոր մակարդակի», - ասել է Ադրբեջանի նախագահը:

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 17 Օգոստոս, 2017

USD
1.7008
 
EUR
2.0035
 
RR
0.0286