Լրահոս
աճ
Ամենաընթերցված

Մեթյու Բրայզա. «ԱՄՆ ղեկավարությունում չկա մի քաղաքագետ, որը զբաղվեր ԼՂ խնդրով»

Բաքու-ԱՊԱ: «Ճիշտ չեն այն կարծիքները, թե 25 տարիների ընթացքում Ղարաբաղյան հակամարտության կարգավորման հարցում առաջընթաց չի գրանցվել»:

Այս մասին Բաքվում անցկացվող «Հարավային Կովկասը միջազգային ասպարեզում. համագործակցությունն ու մրցակցությունը տարածաշրջանում և դրա շուրջ» թեմայով միջազգային խորհրդաժողովում, որը նվիրված էր «Caucasus International» պարբերականի 5-ամյակին, հայտարարել է Ադրբեջանում ԱՄՆ-ի նախկին դեսպան, ԵԱՀԿ Մինսկի խմբի նախկին համանախագահ Մեթյու Բրայզան:  

Բրայզան նշել է, որ 10 տարի առաջ ԼՂ հակամարտության կարգավորման վերաբերյալ փաստաթուղթ է մշակվել և համաձայնեցվել:  «Դա միակ աշխատանքային փաստաթուղթն է, որը հիմնարար հավասարակշռություն է ստեղծում հակամարտության կարգավորման գործում: Խնդիրն այն է, որ նախագահները չեն վստահում միմյանց: Հակամարտության կարգավորման միակ ճանապարհն անցնում է միջնորդության և առաջնորդության միջով:  Այդ դերը կարող է ստանձնել Ռուսաստանը կամ ԱՄՆ-ը: Սակայն ես չեմ հավատում, որ Թրամփը կարող է  հաղթահարել այդ խնդիրը: Դրա համար շատ ժամանակ է պետք: ԱՄՆ ղեկավարությունում չկա մի քաղաքագետ, որը զբաղվեր այդ խնդրով»:  

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 29 Հունիս, 2017

USD
1.7022
 
EUR
1.9408
 
RR
0.0288