Լրահոս
աճ
Ամենաընթերցված

Մոսկվայում հրատարակվել է ակադեմիկոս Ռամիզ Մեհդիևի երկհատորյակը

Բաքու-ԱՊԱ: Մոսկվայում լույս է տեսել երկհատորյակ, որի հեղինակն է հանդիսանում ակադեմիկոս Ռամիզ Մեհդիևը: Այդ մասին հայտնում է ԱզերԹաջը:

Հիշեցնենք, որ Ռ. Մեհդիևը հանդիսանում է ներկայիս Ադրբեջանի իշխանության գլխավոր գաղափարախոսը, 1994 թվականից սկսած հանդիսանում է Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավարը:

Ռամիզ Մեհդիևի առաջին գիրքը կոչվում է «Ազգային գաղափարի ձևավորման մեջ պատմության ճանաչման օգտակարության մասին», իսկ երկրորդ գիրքը՝ «Ադրբեջանի ազգային գաղափարը գլոբալ տրանսֆորմացիաների դարաշրջանում»:

Ինչպես հայտնում է ԱզերԹաջը, ադրբեջանցիների ծագումը հանդիսանում է ինչպես հայրենական, այնպես էլ արտասահմանցի գիտնականների հետազոտությունների առարկա: Սակայն այդ հետազոտությունները շոշափելով տվյալ հարցի տարբեր ասպեկտները, երբեք չեն դրել սիստեմային բնույթի խնդիր: Այդ ենթատեքստում, Ադրբեջանի նախագահի աշխատակազմի ղեկավար, ակադեմիկոս Ռամիզ Մեհդիևի երկհատորյակը վստահությամբ կարելի է ասել, դարձել է՝ ադրբեջանական ժողովրդի ծագման, նրա կազմավորման, ազգային գաղափարի ձևավորման մասին արմատապես նոր հետազոտություն:

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 22 Հունիս, 2018

USD
1.7
 
EUR
1.9745
 
RR
0.0267