Լրահոս
աճ
Ամենաընթերցված

Նախագահ. «Ադրբեջանը և Թուրքիան միշտ կողք կողքի են». Թարմացված

Բաքու-ԱՊԱ: Այսօր Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևն ընդունել է Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուի գլխավորած պատվիրակությանը:

Թուրք նախարարն ընդգծել է բազմաթիվ փոխադարձ այցերի և հանդիպումների նշանակությունը Ադրբեջանի և Թուրքիայի միջև երկկողմ կապերի հետագա ամրապնդման առումով: Խոսելով Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի մասին՝ որը գործարկվեց այս տարի, Չավուշօղլուն հույս է հայտնել, որ առաջիկա տարիներին նախագահների ղեկավարությամբ նոր կարևոր նախագծեր կիրականացվեն:  

Մևլութ Չավուշօղլուն անդրադարձել է նաև Ադրբեջանի, Թուրքիայի և Իրանի արտաքին գործերի նախարարների եռակողմ հանդիպմանը: Նա վստահություն է հայտնել, որ նման ձևաչափով հանդիպումները հետագայում էլ կշարունակվեն:

Նախագահ Իլհամ Ալիևը, իր հերթին, նշել է, որ թուրք-ադրբեջանական կապերը գտնվում են բարձր մակարդակի վրա: Երկրի ղեկավարն ընդգծել է, որ Ադրբեջանն ու Թուրքիան մշտապես աջակցում են միմյանց, միշտ կողք կողքի են: Նախագահը կարևորել է Բաքվում անցկացվող՝ Ադրբեջանի, Թուրքիայի և Իրանի արտաքին գործերի նախարարների եռակողմ հանդիպումը:

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 18 Հունվար, 2018

USD
1.7001
 
EUR
2.0734
 
RR
0.0299