Լրահոս
աճ
Ամենաընթերցված

Նախագահ. «Ադրբեջանն օրինակել երկիր է»

Բաքու-ԱՊԱ։ Այս տարի ավարտվեց Ադրբեջանի Հանրապետության մարզերի զարգացման 3-րդ պետական ծրագիրը:

Անցած տարիների պետական ծրագրերը հաջողությամբ են իրականացվել՝ Կատարվել են բոլոր առաջադրանքները»:    այս մասին այսօր «Ադրբեջանի մարզերի 2014-2018 թթ. սոցիալ-տնտեսական զարգացման պետական ծրագրի» իրականացման 4-րդ տարվա արդյունքներին նվիրված խորհրդաժողովում հայտարարել է նախագահ Իլհամ Ալիևը:  

Երկրի ղեկավարը նշել է, որ այդ ծրագրերի իրականացումը շրջադարձային դարձավ մարզերի զարգացման համար:  «2003 թվականից մինչ այսօր Ադրբեջանը մեծ հաջողությունների է հասել: Մեր երկիրը բազմակողմանի զարգանում է:  Երկրում իրականացվող բարեփոխումները բարձր են գնահատվում համաշխարհային հանրության կողմից: Զարգացման և քաղաքացիական համերաշխության չափանիշներով Ադրբեջանն աշխարհի օրինակելի երկրներից է հանդիսանում»:  

Նախագահը նշել է, որ վերջին 14 տարիներին երկրում ժողովրդագրական գործընթացները արագ տեմպերով են զարգանում:

«Վերջին 14 տարիներին երկրի բնակչությունն աճել է 1,5 միլիոնով: Այս ընթացքում աշխատավարձերն ու կենսաթոշակները աճել են մի քանի անգամ: Իրականացվել են մի շարք կարևոր սոցիալական նախագծեր: Կառուցվել են հազարավոր դպրոցներ, հարյուրավոր բժշկական հաստատություններ, Օլիմպիական մարզահամալիրներ:  Ձեռներեցության զարգացումը գտնվում  է ուշադրության կենտրոնում: «ASAN Xidmət» կենտրոնների ստեղծումը հեղափոխություն էր ծառայությունների մատուցման ոլորտում»:  

Իլհամ Ալիևը նշել է, որ Ադրբեջանում իրականացվող տրանսպորտային և էներգետիկ նախագծերը ապահովում են մեր երկրի երկարաժամկետ ու հաջող զարգացումը:

«Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգիծն ամենանշանակալից նախագիծն էր: Մեծ նշանակություն ունենա նաև Բաքու-Թբիլիսի-Ջեյհան նավթատարը, Բաքու-Թբիլիսի-Էրզրում գազատարը»:  

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 26 Մայիս, 2018

USD
1.7
 
EUR
1.9906
 
RR
0.0276