Լրահոս
աճ
Ամենաընթերցված

Նախագահ. «ԲԹԿ երկաթուղին կավելացնի Ադրբեջանի և Թուրքմենստանի տարանցման հնարավորությունները»

Բաքու-ԱՊԱ: «Այսօր բանակցությունների մեծ մասը նվիրված էր տրանսպորտի հարցերին:

Եւ' Թուրքմենստանում, և' Ադրբեջանում կառուցվում և շուտով շահագործման են հանձնվելու նոր առևտրային նավահանգիստներ: Այսօր քննարկվող հարցերից մեկն էլ Բաքու-Թբիլիսի-Կարս երկաթգծի շինարարությունն էր: Այդ երկաթուղին զգալիորեն կավելացնի Ադրբեջանի և Թուրքմենստանի տարանցման հնարավորությունները»: 

Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ ադրբեջանա-թուրքմենական փաստաթղթերի ստորագրման արարողությունից հետո: Երկրի ղեկավարը նշել է, որ Ադրբեջանը և Թուրքմենստանը լավ հնարավորություններ ունեն էներգետիկայի ոլորտում համագործակցելու համար:

«Այսօր ստորագրված հուշագիրը լավ հիմք է ստեղծում հետագա համագործակցության համար»:

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 21 Հոկտեմբեր, 2017

USD
1.7001
 
EUR
2.0087
 
RR
0.0296