Լրահոս
աճ
Ամենաընթերցված

Նովրուզ Մամեդով. Ստեղծված լարվածության համար պատասխանատվություն է կրում Financial Times-ը

Բաքու-ԱՊԱ: Financial Times-ը Արևմուտքի այն պարբերականներից է, որոնք իրենց դրսևորել են որպես միջազգային հարաբերությունների նենգ և կանխակալ ակտորներ:

Այս մասին Twitter-ի իր էջում գրել է Ադրբեջանի նախագահի արտաքին քաղաքականության հարցերով օգնական Նովրուզ Մամեդովը: 

«Ցավոք, վերջին 2-3 տասնամյակներում արևմտյան մի շարք տպագիր պարբերականներ իրենց պահում են որպես միջազգային հարաբերությունների ակտորներ: Ընդ որում՝ որպես նենգ և կանխակալ ակտորներ:  Նման պարբերականներից մեկն էլ Financial Times-ն է: Սակայն, եկել է ժամանակը հասկանալու մի պարզ ճշմարտություն. տպագիր մարմինը, որը կեղծ և կանխակալ տեղեկատվություն է տարածում, կորցնում է տպագիր մարմին լինելու առաքելությունը:

Եթե դուք իսկապես արդարության հետ կապված բողոք ունեք, ապա անցկացրեք օբյեկտիվ հետաքննություն՝ կապված վերջին 20-30 տարում աշխարհի տարբեր երկրներում հազարավոր անմեղ մարդկանց սպանության հետ: Այդքան ուժ չունեք, թե՞ ... «երջանկացրեցի՞ք» Մերձավոր Արևելքին, որի հարցով զբաղվում էիք երկար տարիներ:        

Այդ երկու հեղինակները, որոնք երբեք չեն եղել Ադրբեջանում, պատկերացում չունեն իրականության մասին, աչք են փակում Յագլանդի մասին տարածվող տեղեկատվությունների վրա, առանց ամաչելու իրենց համարում են պրոֆեսիոնալ և անկախ փորձագետներ», - գրել է Նովրուզ Մամեդովը:  

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 20 Հունիս, 2018

USD
1.7
 
EUR
2.0067
 
RR
0.0272