Լրահոս
աճ
Ամենաընթերցված

Օմբուդսմենը դիմել է միջազգային կազմակերպություններին՝ հայկական սադրանքների կապակցությամբ

Բաքու-ԱՊԱ: Ադրբեջանի Օմբուդսմեն Էլմիրա Սուլեյմանովան դիմել է միջազգային կազմակերպություններին՝ Հայաստանի զինված ուժերի կողմից ադրբեջանական բնակավայրերի գնդակոծության կապակցությամբ:

Ուղերձում նշված է, որ 2017 թվականի օգոստոսի 7-ին Հայաստանի զինված ուժերի ստորաբաժանումները խոշոր տրամաչափի զենքերից գնդակոծության են ենթարկել Հայաստանի հետ սահմանակից Թովուզի շրջանի Գարալար գյուղը: Հայկական կողմի ձեռնարկած այս հերթական սադրանքի արդյունքում բեկորային վիրավորում է ստացել Գարալար գյուղի 13-ամյա բնակիչ Յուսիֆով Ռամին Սաբիր օղլուն: 

«Հայաստանը չի հրաժարվում իր ագրեսիվ գործողություններից և շարունակում է գնդակոծել ադրբեջանական բնակավայրերը՝ կոպտորեն խախտելով միջազգային հումանիտար իրավունքի նորմերը: Չնայած միջազգային հանրության կոչերին՝ վստահ լինելով իր անպատժելիության մեջ, Հայաստանը շարունակում է թիրախավորել կանանց և երեխաներին», - ասված է Օմբուդսմենի հայտարարության մեջ: 

Հայտարարությունը հասցեագրված է ՄԱԿ-ի Գլխավոր քարտուղարին, Անվտանգության խորհրդին, ՄԱԿ-ի Մարդու իրավունքների հարցերով գերագույն հանձնակատարին, ՅՈՒՆԻՍԵՖ-ին, ԻՀԿ-ին, Եվրախորհրդին, ԵԱՀԿ-ին, տարբեր երկրների Օմբուդսմեններին:

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 17 Օգոստոս, 2017

USD
1.7008
 
EUR
2.0035
 
RR
0.0286