Լրահոս
աճ
Ամենաընթերցված

Պակիստանի դեսպան. Քաշմիրը մեզ համար այնպիսի խնդիր է, ինչպիսին Ղարաբաղն է Ադրբեջանի համար

Բաքու-ԱՊԱ։ Քաշմիրը մեզ համար այնքան կարևոր է, որքան Լեռնային Ղարաբաղն Ադրբեջանի համար»:

Այս մասին հայտարարել է Ադրբեջանում Պակիստանի դեսպան Սաիդ Խան Մոհմանդը՝ Քաշմիրի իրադարձությունների տարելիցին նվիրված միջոցառմանը: 

Նրա խոսքով, չնայած ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի կողմից ընդունված բանաձևերի՝ Քաշմիրի տարածքը գտնվում է Հնդկաստանի օկուպացման տակ:

«Պակիստանը միջազգային հանրության կոչ է անում ճնշում գործադրել Հնդկաստանի վրա: Քանի դեռ այս խնդիրը չի լուծվել՝ տարածաշրջանում խաղաղություն չի լինելու», - հայտարարել է դեսպանը:

Դիվանագետը նշել է, որ Ջամմայի և Քաշմիրի հակամարտությունների ժամանակ զոհվել է ավելի քան 100 հազար քաղաքացիական անձ:   

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 24 Մայիս, 2018

USD
1.7
 
EUR
2.0001
 
RR
0.0277