Լրահոս
աճ
Ամենաընթերցված

«Ռուս պատգամավոր. «Ռուսաստանը չի ուզում տեսնել ԼՂ հակամարտության նոր էսկալացիա»

Բաքու-ԱՊԱ: «Ռուսաստանը չի ուզում տեսնել Լեռնային Ղարաբաղի հակամարտության նոր էսկալացիա»:

Այս մասին ասել է ՌԴ Պետդումայի փոխխոսնակ, «Եդինայա Ռոսիայի» անդամ Սերգեյ Ժելեզնյակը:

Նրա խոսքով, Ռուսաստանը մեծ աշխատանք է կատարել խնդրի քաղաքական ճանապարհով կարգավորման համար:

«Նախորդ տարվա ապրիլին Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում տեղի ունեցած բախումների ժամանակ կրակի դադարեցմանը հաջողվեց հասնել հենց Ռուսաստանի ջանքերի շնորհիվ:  

Վստահ եմ, որ Ադրբեջանում և Հայաստանում առողջ դատող բոլոր քաղաքագետները հասկանում են, որ նման հակամարտությունները պետք է կարգավորվեն բացառապես խաղաղ ճանապարհով: Ռուսաստանը դարձավ մի հարթակ, որում Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարությունը համաձայնության եկան հրադադարի ռեժիմի վերականգնման հարցի շուրջ: Վստահ եմ, որ եթե չլիներ Ռուսաստանի դերը, ապա բախումների ժամանակ ավելի մեծ թվով մարդիկ կզոհվեին»:  

Մեկնաբանելով Ռուս-հայկական միասնական զորախմբի ստեղծման հետ կապված ադրբեջանական կողմի անհանգստությունը, Ժելեզնյակն ասել է.

«Այդ զորախումբը պաշտպանական բնույթ է կրում: Դրա ստեղծման հիմնական նպատակը Ռուսաստանի ազգային անվտանգության ապահովումն է երկրի սահմաններից դուրս: Վստահ եմ, որ եթե Ռուսաստանի և Հայաստանի վրա հարձակում չլինի, ապա այդ զորափմբի կարիքը չի լինի: Այսպիսով, Ռուս-հայկական միասնական զորախմբի ստեղծման համար չարժե անհանգստանալ»: 

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 24 Փետրվար, 2017

USD
1.7447
 
EUR
1.8426
 
RR
0.0301