Լրահոս
աճ
Ամենաընթերցված

«Ռուսաստանցի քաղաքագետը միացել է Խաղաղության հարթակին»

Բաքու-ԱՊԱ: Ռուսաստանցի քաղաքագետ, միջազգային հարցերով փորձագետ, «Ռուսատանի Հարավի վերլուծությունը» հարավռուսական պարբերականի գլխավոր խմբագիր Եվգենի Միխաիլովը՝ «Հայաստանի և Ադրբեջանի միջև Խաղաղության հարթակին» միանալու հետ կապված հայտարարություն է արել:

Հայտարարության մեջ ասվում է. «Մարդիկ հոգնել են պատերազմից: Հարկավոր է վերջ դնել՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև ղարաբաղյան հակամարտությանը, որը շարունակվում է ավելի քան 25 տարի: Դրա հետ մեկտեղ, շատ կարևոր է հաշվի առնել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության ինքնիշխանությունը, տարածքային ամբողջականությունը, ինչպես նաև միջազգային մակարդակով ճանաչված սահմանները: Ուզում եմ ընդգծել նաև այդ հակամարտության՝ միջազգային իրավունքի, ՄԱԿ-ի կանոնադրության, ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի և ԵԱՀԿ Մինսկի խմբի գործունեության շրջանակներում լուծման կարևորությունը :

Դեռ 30 տարի առաջ մենք եղել ենք բարեկամական հարաբերությունների ականատեսը, որոնք ստեղծվել էին դարավոր խաղաղ գոյատևման արդյունքում: Խորին ափսոսանքով ուզում եմ նշել, որ հակամարտության չկարգավորվածության պայմաններում՝ երկու երկրների աճող սերունդների ներկայացուցիչների մոտ միմյանց մասին պատկերացում է ձևավորվում բացառապես պատերազմի համատեքստում: Ուզում եմ աջակցություն հայտնել երկու ժողովուրդների խաղաղ գոյատևմանը և հակամարտության շուտափույթ խաղաղ կարգավորմանը, որը շարունակվում է ավելի քան 25 տարի: Դրա հետ կապված, լիովին աջակցում եմ «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հարթակին», որի հիմնական նպատակն է հանդիսանում՝ խաղաղության վերականգնումն ու պահպանումը Հարավային Կովկասում:
Ելնելով վերոհիշյալից, հայտարարում եմ՝ «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հարթակին» միանալու մասին:

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 26 Հունիս, 2017

USD
1.7022
 
EUR
1.8999
 
RR
0.0285