Լրահոս
աճ
Ամենաընթերցված

Ռուսաստանի ԱԳՆ-ն մեկնաբանել է՝ Ադրբեջանը չայցելելու մասին ԱՄՆ Պետդեպի հայտարարությունը

Բաքու-ԱՊԱ: «Ադրբեջանը մեծ հաջողությամբ է անցկացնում շատ միջազգային միջոցառումներ»:

Այդ մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է՝ Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարյա Զախարովան, մեկնաբանելով՝ ԱՄՆ Պետդեպարտամենտի կողմից Ադրբեջանը ահաբեկչության վտանգով երկրների ցուցակում ներառելու մասին հարցը։

«Իսկ գիտեք, թե ինչու՞։ Որովհետև Ադրբեջանը նույնպես մեծ հաջողությամբ բազմաթիվ միջազգային միջոցառումներ է անցկացրել և՛ սպորտի, և՛ մշակույթի ոլորտում։ Հարկավոր է միշտ լինել, այսպես ասած, տոնուսում։ Դա գրել են մարդիկ, ովքեր երբեք չեն եղել Բաքվում։ Ես կարող եմ անկեղծ ասել, որպես մարդ, որը բազմիցս և մեծ հաճույքով է գալիս Ադրբեջան, այցելում է Բաքու, պատմական կենտրոն, ռեստորաններ, թանգարան, ընկերներին։ Ուղղակի անհեթեթ հիմարություն է գրել այն մասին, որ զբոսաշրջիկներին խորհուրդ չի տրվում ժամանել Բաքու, Ադրբեջան»,- հայտարարել է Մ. Զախարովան։

Նրա խոսքով, Ադրբեջանը նման ցուցակում կարող են ներառել «այն մարդիկ, ովքեր ընդհանրապես չեն պակերացնում ոչ Ադրբեջանը, ոչ երկրի մշակույթը, ոչ նրա քաղաքական իրաողությունները»։ Նա հավելել է, որ նման մարդիկ հազիվ թե կարողանան ասել, թե որտեղ է գտնվում Ադրբեջանը։

Նախօրեին ԱՄՆ-ի Պետական դեպարտամենտը մյուս երկրներ ուղևորվող զբոսաշրջիկների համար թողարկել է՝ ճանապարհորդության ժամանակ նրանց անվտանգությանը սպառնալիքների վերաբերյալ նոր համակարգ։ Ադրբեջանը անվտանգության սպառնալիքների տեսակետից ներառվել է երկրորդ կատեգորիայի երկրների շարքում։

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 18 Հունվար, 2018

USD
1.7001
 
EUR
2.0734
 
RR
0.0299