Լրահոս
աճ
Ամենաընթերցված

«Ստատուս քվոն պետք է փոխվի». Ադրբեջանի նախագահ

Բաքու-ԱՊԱ: «Ադրբեջանի տարածքների մեկ հինգերորդ մասն օկուպացված է: Հայաստանն օկուպացրած տարածքներում էթնիկական մաքրման քաղաքականություն է իրականացրել»:

Այս մասին հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը՝ Բաքվում ընթացող «Ասիայի սիրտը. Ստամբուլյան գործընթաց» անվամբ 7-րդ նախարարական համաժողովում, որի թեման է «Անվտանգությունն ու տնտեսական կապերը՝ Ասիայի սիրտը տարածաշրջանում»:

Երկրի ղեկավարը հիշեցրել է, որ ԵԱՀԿ-ը երկու անգամ առաքելություն է ուղարկել օկուպացված տարածքներ:  

«Ավերվել են մեր բնակավայրերն ու մզկիթները: Ստատուս քվոն պետք է փոխվի, ինչի մասին բազմիցս հայտարարել են համանախագահները: Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է կարգավորվի ՄԱԿ ԱԽ-ի բանաձևերի, միջազգային իրավունքի նորմերի շրջանակներում», - ասել է Իլհամ Ալիևը:

Նա ընդգծել է, որ Աֆղանստանում անվտանգության ապահովումը ծառայում է ողջ տարածաշրջանի անվտանգության ամրապնդմանը:

«Մենք պետք է պատասխանենք անվտանգության սպառնալիքներին, որոնց բախվել է Աֆղանստանը: Ադրբեջանը պատրաստ է Աֆղանստանի հետ կիսվել իր փորձով: Բացի այդ, մենք պատրաստ ենք Աֆղանստանին աջակցել զինծառայողների և թրենինգների միջոցով», - նշել է Ադրբեջանի նախագահը:  

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 17 Դեկտեմբեր, 2017

USD
1.7001
 
EUR
2.0032
 
RR
0.0289