Լրահոս
աճ
Ամենաընթերցված

Վլադիմիր Պուտինը ցավակցություն է հայտնել Ադրբեջանի նախագահին

Բաքու-ԱՊԱ: Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը ցավակցություն է հայտնել ադրբեջանցի գործընկերոջը՝ Բաքվում նարկոլոգիական կենտրոնում հրդեհի հետ կապված:

Համապատասխան հեռագրի տեքստը հրապարակված է Կրեմլի կայքում:

Նարկոլոգիական կենտրոնի շենքում հրդեհը տեղի է ունեցել ուրբաթ օրը առավոտյան: Վերջին տվյալներով հրդեհի արդյունքում զոհվել է 25 մարդ:

«Հարգելի Իլհամ Հեյդարովիչ, ընդունեք իմ խորր ցավակցությունը՝ Բաքվում Նարկոլոգիական հանրապետական կենտրոնում հրդեհի ողբերգական հետևանքների հետ կապված»,- ասվում է հեռագրում: Վ. Պուտինը խնդրել է իր կարեկցություն ու աջակցությունը հայտնել զոհվածների ընտանիքներին, ինչպես նաև շուտափույթ ապաքինում մաղթել վիրավորվածներին:

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 22 Հունիս, 2018

USD
1.7
 
EUR
1.9745
 
RR
0.0267