Լրահոս
աճ
Ամենաընթերցված

Խաղաղության հարթակը՝ պետությունների պաշտոնական անձանց ռազմական ճարտասանությունը դադարեցնելու կոչ է արել

Բաքու-ԱՊԱ։ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության հարթակը» պետությունների պաշտոնական անձանց կոչ է արել՝ դադարեցնել ռազմական ճարտասանությունը։

Այս մասին Ինչպես Armenia.Az-ին հայտնել են «Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համար հարթակի» մամուլի ծառայությունում, հայտարարության մեջ նշվում է, որ Հայաստանի Հանրապետության նախագահի՝ Ֆրանս-Պրես (AFP) գործակալությանը տված հարցազրույցում հայտարարության մեջ արտացոլված ռազմական ճարտասանությունը հող է ստեղծում՝ ողջ Հարավային Կովկասի կայունության և անվտանգության խախտման համար։ Պետության ղեկավարի մակարդակով՝ նման ձևաչափով այդպիսի հայտարարությունները հաստատում են՝ բանակցային գործընթացում Հայաստանի շահագրգռվածության բացակայության փաստը։

Խաղաղության հարթակը անընդունելի է համարում պետության ղեկավարի նայնպիսի հայտարարությունները, ինչպես պատերազմի կոչերը և գտնում է, որ նման դեպքերը, անկախ նպատակից, կարող են հարևան ժողովուրդների միջև ատելության և թշնամության ավելացման պատճառ դառնալ. «Մենք համարում ենք, որ հակամարտության կարգավորման մասին պետությունների ղեկավարների ելույթներ՝ը պետք է լինեն լուրջ և կոնկրետ, կառուցողական միջավայրի պահպանման շրջանակներում։

Միաժամանակ, Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովի հետ հանդիպման ժամանակ՝ Ադրբեջանի արտաքին գործերի նախադրար Էլմար Մամեդյարովի արտահայտությունը այն մասին, որ «բանակցությունները դադարել են», է լուրջ անհանգստություն է առաջացնում մեզ մոտ, քանզի խաղաղ բանակցությունների «դադարեցումը» վերաճում է ռազմական գործողությունների։ Եվ դա միշտ մեծ վտանգ է ներկայացնում իրենից և դառնում է ողջ տարածաշրջանում հումանիտար աղետի պատճառ։ Ռազմական գործողությունները՝ դա միշտ ողբերգություն և մարդկային զոհեր են, որից հետո երկու հարևան ժողովուրդների միջև խաղաղ գոյատևումը կդառնա անհնար։

Ելնելով իրավիճակի ըմբռնումից և դրա լուրջ գնահատումից, ինչպես նաև այն պատասխանատվությունից, որը մենք վերցրել ենք մեզ վրա՝ անհրաժեշտ ենք համարում, երկու պետությունների ղեկավարների և մյուս պաշտոնական անձանց կոչ անել՝ հրաժարվել ռազմական իրավիճակը սրող հայտարարություններից, ինչպես նաև, Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցային գործընթացի փաստացի միջնորդ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբին կոչ ենք անում, ջանքերն ուղղել բանակցությունների գործընթացի շուտուփույթ վերականգնմանը։ Դրա հետ մեկտեղ, մենք ԵԱՀԿ Մինսկի խմբին կոչ ենք անում, իր մանդատի համապատասխան կանխարգելիչ միջոցներ ձեռնարկել՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև Լեռնային Ղարաբաղի շուրջ զորքերի շփման գծում ցանկացած ռազմական էսկալացիան կանխելու համար։

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 28 Մարտ, 2017

USD
1.7201
 
EUR
1.8691
 
RR
0.0303