Լրահոս
աճ
Ամենաընթերցված

«Եվրամիության հետ քննարկվում է Ադրբեջանի քաղաքացիների համար վիզային ռեժիմի չեղարկման հարցը»

Բաքու-ԱՊԱ: Եվրամիության և Ադրբեջանի միջև համագործակցության շրջանակում քննարկվող հարցերից մեկը ԵՄ-ի կողմից Ադրբեջանի քաղաքացիների համար վիզայի ռեժիմի չեղարկումն է: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանի արտգործնախարարության մամուլի ծառայության ղեկավար Հիքմեթ Հաջիևը:

Հաջիևի խոսքով՝ արդեն մի քանի տարի է, ինչ Եվրամիության և Ադրբեջանի միջև գործում է վիզային ռեժիմի պարզեցման և ռեադմիսիայի մասին համաձայնագիրը: Այդ համաձայնագրի շրջանակում հաջող համագործակցությունը, նրա խոսքով, ստեղծել է լավ հիմք քննարկումների նոր փուլի անցնելու համար: «Չի բացառվում, որ առանց վիզայի ռեժիմի հարցը կքննարկվի ԵՄ-ի և Ադրբեջանի միջև գործընկերության մասին նոր համաձայնագրի քննարկման շրջանակում»- ասել է նա: Ադրբեջանը ԵՄ-ի «Արևելյան գործընկերություն» ծրագրին մասնակցում է 2008 թվականից ի վեր:

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 12 Դեկտեմբեր, 2017

USD
1.7
 
EUR
2.0012
 
RR
0.0288