Լրահոս
աճ
Ամենաընթերցված

«Զինված ուժերի մասին» օրինագիծը երկրորդ ընթերցմամբ է ընդունվել

Բաքու-ԱՊԱ: Այսօր Միլլի Մեջլիսի նիստում երկրորդ ընթերցմամբ քննարկվել է՝ «Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի մասին» նոր օրինագիծը։

Նախագծի մասին տեղեկատվությունը ներկայացրել է՝ Միլլի Մեջլիսի առաջին փոխնախագահ, անվտանգության և կոռուպցիայի դեմ պայքարի հարցերով Միլլի Մեջլիսի կոմիտեի նախագահ Զիյաֆեթ Ասկերովը։ Նա ասել է, որ տվյալ օրինագիծը լիովին համապատասխանում է ռազմական հայեցակարգին, ազգային շահերին և միջազգային նորմերին։

Նշենք, որ սահմանադրության վերջին փոփոխություններից ելնելով, զինված ուժերի գործունեության իրավական կարգավորումը որոշող՝ «Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի մասին» նոր օրինագիծ է մշակվել։ Նոր փաստաթղթում ճշտվել է «Զինված ուժեր» հասկացությունը։ Նոր օրինագծում նշվում է, որ զինված ուժերը բաղկացած են ադրբեջանական բանակից և այլ զինված միավորումներից։

Առայսօր, երկրի ներսում քաղաքական կայունության, սահմանադրական կարգի, հասարակական կարգապահության և անվտանգության ապահովման ֆունկցիան՝ մյուս կառույցների հետ մեկտեղ կատարել են ՆԳՆ-ի Ներքին զորքերը։ Քանզի ներքին զորքերը նույնպես վերաբերվում են զինված ուժերին՝ սահմանադրությունում «Զինված ուժերը մասնակցում են երկրի ներսում քաղաքական կայունության, սահմանադրական կարգի, հասարակական կարգի և անվտանգության ապահովմանը» հոդվածը պետք է հասկացվի, որպես ներքին զորքերի ֆունկցիա։

Առաջին հերթին, հարկ է նշել, որ 1991 թ. ընդունված և մինչև այժմ գործող՝ «Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի մասին» օրենքը որոշել է ոչ թե ընդհանուր առմամբ զինված ուժերի, այլ միայն նրա մի մասի՝ ադրբեջանական բանակի իրավական հիմքերը։

Նոր օրինագծում առաջի անգամ է տրվում՝ Ադրբեջանի Հանրապետության զինված ուժերի, նրա անբաժանելի մասի՝ ադրբեջանական բանակի և Ադրբեջանի Հանրապետության մյուս զինված կազմավորումների մասին հասկացողությունը։

Ադրբեջանական բանակի գործունեությունը կազմակերպվում է պաշտպանության նախարարության կողմից, այլ զինված կազմավորումների ներքո ենթադրվում են՝ երկրի անվտանգությունը, ազգային շահերը ապահովող, ահաբեկչության դեմ պայքար մղող հատուկ ծառայությունների մարմինները, հասարակական կարգի պահպանումը և հասարակական անվտանգությունը ապահովող ներքին զորքերը, սահմանների պետական պաշտպաանությունը ապահովող սահմանապահ ծառայությունների մարմինները, քաղաքացիական անվտանգությունը ապահովող զինվորական ստորաբաժանումները, ինչպես նաև պետական օբյեկտների անվտանգությունը ապահովող այլ կառույցները։

Օրինագիծը կարգավորում է Ադրբեջանի ԶՈՒ-ի նշանակման, կառավարման և ռազմական շինարարության հարցերը, ինչպես նաև որոշում է՝ ԶՈՒ-ի հիմնական պարտավորությունները և գործունեության իրավական հիմքերը։ Օրինագծում որոշվել է, որ մյուս զինված ուժերի ճիշտ թիվը կսահմանվի Ադրբեջանի նախագահի կողմից։

Նախագծում թվարկված են՝ ԶՈՒ-ի կազմի մեջ մտնող կառույցների խնդիրները և հիմնական պարտականությունները, փոխգործունեության հարցերը, ԶՈւ-ի կառավարումը և ֆինանսավորումը, նրանց նյութատեխնիկական ապահովումը, ինչպես նաև որոշվում են՝ ԶՈՒ-ի անձնակազմի պատասխանատվության իրավական հիմքերը, ԶՈԻ-ի գործունեությունը կարգավորող հարցերը։

Իր հերթին, ԶՈՒ-ի կազմի մեջ մտնող կառույցների գործունեությունը կկարգավորվի՝ «Ադրբեջանական բանակի մասին» նոր օրենքի, «Հետախուզության և հակահետախուզության մասին», «Ներքին զորքերի մասին», «Սահմանապահ ծառայության մասին» օրենքների և այլ ռազմական օրենքների համապատասխան։

Քվեարկության արդյունքում օրինագիծն ընդունվել է երկրորդ ընթերցմամբ:

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 21 Ապրիլ, 2018

USD
1.7
 
EUR
2.0981
 
RR
0.0279