Լրահոս
աճ
Ամենաընթերցված

26 տարի է անցել Խանքենդիի.օկուպացումից

Բաքու-ԱՊԱ: Այսօր լրանում է՝ հայ անջատողականների կողմից Քյարգիջահան ավանի օկուպացման 26 տարին, որը ռազմավարական նշանակություն ուներ Խանքենդի քաղաքի ու մերձակա շրջանների համար:

1991 թ. դեկտեմբերի 28-ին Քյարգիջահան ավանի բռնագրավմամբ ավարտվեց Խանքենդիի օկուպացիան: Մինչ օկուպացիան, Քյարգիջահանի պաշտպանությունը ապահովում էին՝ տեղի գյուղացիներից կազմավորված ինքնապաշտպանության ջոկատները, ոստիկանության ու նոր ստեղծված Ազգային բանակի զինվորականների խմբերը:

Ռազմական տեխնիկայից ու ծանր սպառազինությունից օգտվող հայերի հարձակման արդյունքում՝ Քյարգիջահանի պաշտպանները ստիպված եղան նահանջել: Ինքնապաշտպանության ջոկատների կողմից հայերի հարձակումները որոշ ժամանակով կասեցնելու շնորհիվ՝ հաջողվեց խաղաղ բնակչությանը դուրս բերել ավանից:

Մինչ օկուպացիան, այդ ավանի բնակչության թիվը կազմել է 1796 մարդ, 380 տնտեսություն: Քյարգիջահանում քանդվել է 2 միջնակարգ դպրոց, մեկ մանկապարտեզ, գրադարան, ակումբ, 10 խանութ, պոլիկլինիկա, 15 արտադրամաս և այլ կենցաղային օբյեկտներ:

Քյարգիջահանի համար մղվող մարտերում զոհվել է 34 մարդ, 150 հոգի վիրավորվել է: Քյարգիջահանի շեհիդ դարձած բնակիչներից 3-ը կին է, 2-ը՝ երեխա:

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 18 Հունվար, 2018

USD
1.7001
 
EUR
2.0734
 
RR
0.0299