Լրահոս
աճ
Ամենաընթերցված

«Ադրբեջանը սև ցուցակում կներառի Ղարաբաղում պեղումներ իրականացրած օտարերկրյա ընկերություններին»

Բաքու-ԱՊԱ:«Բոլոր արտասահմանյան ընկերությունները, որոնք Ադրբեջանի օկուպացված տարածքներում մասնակցում են պեղումներին, պատմական հուշարձանների վերականգնմանը, կներառվեն «սև ցուցակում»:

Այս մասին հայտարարել է Ադրբեջանի մշակույթի և զբոսաշրջության նախարար Աբուլֆազ Գարաևը:

«Օկուպացված տարածքներում իրականացվում են կրկնական պեղումներ՝ իբր մեր պատմական հուշարձանների ուսումնասիրության նպատակով: Սակայն, նրանց իսկական նպատակը պատմությունը կեղծելն է: Ցավոք, երբեմն այդ գործին մասնակցում են նաև արտասահմանյան ընկերությունները:  Ադրբեջանի դիրքորոշումն այս հարցում սկզբունքային է: Եթե որևէ արտասահմանյան ընկերություն մասնակցի օկուպացված տարածքներում մասնակցի պեղումներին կամ պատմական հուշարձանների վերականգնմանը, ապա ներառվելու է «սև ցուցակում»:    

Այլ նորություններ կատեգորիայից

Արժույթ
FOREX
/ 28 Ապրիլ, 2017

USD
1.7025
 
EUR
1.8566
 
RR
0.0299